Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Բաղդադում սպանության արձագանքները արցախյան գործընթացում

Կասկածից վեր է, որ Բաղդադում տեղի ունեցած սպանությամբ աշխարհը թևակոխում է միջազգային բարդ հարաբերությունների և նոր աշխարհակարգային փնտրտուքների բավականին բարդ գործընթացի նոր փուլ: Բաղդադում տեղի ունեցած սպանությունն այդ իմաստով նույնիսկ հնարավոր է համեմատել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկության հետ՝ տեղի ունեցածի, այսպես ասած, ռազմա-քաղաքական ուժգնության աստիճանի, միջազգային հարաբերությունների ընթացքի հետագա շրջադարձայնության իմաստով: Բնականաբար, այստեղ հետաքրքիր է դառնում այն, թե նոր փուլը ինչ ազդեցություն կունենա անմիջապես Հայաստանին առնչվող միջազգային խնդիրների վրա, որոնց շարքում, բնականաբար, առաջինը դիտարկվում է արցախյան գործընթացը:

Բանն այն է, որ այդ գործընթացը արդեն իսկ թևակոխել էր որոշակի նոր տրամաբանության փուլ, այն բանից հետո, երբ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր քաղաքական ղեկավարությունը արցախյան հարցում դրեց նոր և ակնհայտորեն ավելի կոշտ նշաձողեր, միաժամանակ այն ուղեկցելով խաղաղության մասին նոր դիսկուրսով: Այդ հանգամանքը էլ ավելի փակուղային իրադրություն ստեղծեց Ապրիլյան քառօրյայի ընթացքում հայկական բանակի դիմադրության հետևանքով առանց այդ էլ փակուղի մտած Ադրբեջանի համար: Բաքուն ստիպված էր որոշակի դիմադրությունից հետո գնալ խաղաղության դիսկուրսին ընդառաջ, փակուղին փոքր-ինչ մեղմելու համար: Տեղի ունեցավ լրագրողական խմբերի փոխադարձ այց՝ Երևան, Ստեփանակերտ, Բաքու, իսկ տարեվերջին էլ Արցախի արտգործնախարարը հայտարարեց գերիների, պատանդների և ազատազրկվածների հարազատների հնարավոր փոխայցի մասին՝ դարձյալ եռակողմ ֆորմատով: Ու թեև այն, այսպես ասած, մարդասիրական է, ոչ պաշտոնական, սակայն գործնականում այստեղ էլ նշմարվում է Ստեփանակերտի սուբյեկտության երևանյան օրակարգի ուրվագծումը, քանի որ այդ մարդասիրական նախաձեռնություններում Ստեփանակերտը ներգրավվում է պաշտոնական խողովակների կազմակերպական ռեսուրսով:

Ահա այդ ամենի համատեքստում, աշխարհը թևակոխում է միջազգային բարդ հարաբերությունների նոր փուլ, և ըստ այդմ առաջանում է հարց, թե արդյոք այդ փուլը կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ նաև արցախյան գործընթացում Հայաստանի հեղափոխությունից հետո ձևավորվող նոր փուլի վրա և ընդհատել այն, թե՞ արցախյան գործընթացն ինքնին նոր փուլով, տրամաբանությամբ, դիսկուրսով ու Երևանի օրակարգի ներմուծման նախաձեռնություններով արդեն իսկ, այսպես ասած, կանխավ ադապտացված էր միջազգային այն իրադրությանը, որ մենք շոշափում ենք կամ նշմարում Բաղդադում անօդաչուի մահաբեր հարվածից հետո: Այստեղ, անշուշտ, շատ բան կախված է այն հարցից, թե Հայաստանը որքանով կենսունակ կգտնվի արցախյան գործընթացում իր ձևավորած նոր իրողությունները հստակորեն պահպանելու և ամրապնդելու գործում: Առայժմ այդ իմաստով Երևանի վարքագիծը միանգամայն համարժեք է իրողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում