Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Վարչապետն ուղղեց գրառումը, բայց կա ավելի խորքային հարց

Վարչապետ Փաշինյանը խմբագրել է ավելի վաղ արած գրառումը, որ ՀՆԱ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին: Փաշինյանը գրառում է արել, որ Ադրբեջանին շրջանցելը դեռ փաստ չէ, բայց փաստ կդառնա 2020-ի տարեվերջին:

Լավ է անշուշտ, որ Հայաստանն արձանագրում է տնտեսական դրական վիճակագրություն, թեև, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դրա հետ համաձայն չէ և ավելի լավ է գնահատում «թալանի» տարիների տնտեսական վիճակը: Դա իհարկե նախկին վարչապետի անձնական գործն է: Սակայն, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսական ցուցանիշները, վիճակագրությունն ու դինամիկան ըստ ամենայնի պետք է գնահատել ամենևին ոչ Վրաստանի կամ Ադրբեջանի հետ համեմատությամբ: Դրանից խուսափել անշուշտ չի ստացվի, համեմատությունները առօրյա գործընթաց են ամենատարբեր շերտերում, այդ թվում՝ կառավարական, սակայն խորքային առումով մեր չափման սանդղակը պետք է կառուցվի մեր խնդիրների, մեր բազային վիճակի, ըստ այդմ՝ մեր անհրաժեշտությունների համատեքստում:

Մենք գուցե անցնենք Ադրբեջանին կամ Վրաստանին՝ վիճակագրական ցուցանիշով, սակայն այդ անցումը ամենևին բավարար չլինի նույն Ադրբեջանի հետ տնտեսական մրցակցության ամբողջական համապատկերում առավելության համար, քանի որ մեծ հաշվով՝ վիճակագրությունը որքան էլ ճշգրիտ գիտություն է, այդուհանդերձ այն ամբողջությամբ չէ, որ արտացոլում է իրերի դրությունն ու հարաբերակցությունը: Առավել ևս, որ այդօրինակ համեմատությունները բնորոշ էին նախկին համակարգին՝ տպավորություն թողնելու համար, երբ, օրինակ, Կարապի լճի տեղում ավելի քան մեկուկես միլիոն դոլարով սահադաշտ կառուցելիս կարող էր հայտարարվել, որ այն միակն է տարածաշրջանում: Եվ, ի վերջո, Հայաստանը իր կատարած թավշյա հեղափոխությամբ բարձրացել է այնպիսի մի աստիճանի, որտեղ համեմատության սանդղակները անշուշտ պետք է լինեն շատ ավելի ընդգրկուն: Ըստ այդմ՝ գուցե սկսենք չափվել Արևելյան Եվրոպայի երկրների հետ՝ որպես պայմանական համեմատության օբյեկտ:

Բայց վերստին դառնանք հանգամանքին, որ մեր չափումը պետք է լինի մեր իսկ խնդիրների, մարտահրավերների, նպատակների և առաքելության համատեքստում: Ի վերջո, որևէ քաղաքացու շատ քիչ է հուզելու, թե մենք տնտեսական վիճակագրության ինչպիսի հարաբերակցության մեջ ենք հարևանների կամ որևէ այլ երկրի հետ: Նրան հետաքրքրում է իր կյանքը, այն միջավայրը, որտեղ ապրում է, այն հնարավորությունները, որ նա ստանում է այդ միջավայրում ապրելու համար: Ընդ որում, այդ տեսանկյունից կա հանրությանը մատուցելու բավականին շատ նյութ՝ տնտեսական վիճակագրությունից բացի կամ նույնիսկ դրա փոխարեն: Ավելին, այդ նյութը մատուցելուց հետո հանրային արձագանքն է, որ պետք է ձևավորի նոր Հայաստանի իրական վիճակագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում