Աշխարհի ամենախոշոր The Blue ադամանդը Ժնևում աճուրդի կհանվի, փոխանցում է France Press գործակալությունը՝ հղում անելով Christie’s աճուրդի տանը:
Գործակալության տվյալներով՝ 13,22 կարատ քաշով, տանձաձև, կոբալտի երանգով ադամանդը աճուրդի կդրվի մայիսի 14-ին: Նախնական տվյալներով՝ քարի արժեքը կարող է անցնել 21-25 միլիոն դոլարից:
Ժնևի աճուրդում ներկայացված են 80 միլիոն դոլար ընդհանուր արժեքով 250 թանկարժեք քարեր, որոնց թվում են 5,5 կարատ կշռող «Օվկիանոսի երազանք» կանաչա-կապտավուն ադամանդը, որի արժեքը 9,5 միլիոն դոլար է:







































