Այսօր ԱԻՄ-ը հանրահավաքից հետո երթով շարժվեց Բաղրամյան 26՝ իրենց ուղերձը հանձնելու Սերժ Սարգսյանին:
Ուղերձում մասնավորապես նշվում է. «Որևէ լավ բան չի կարող խոստանալ պուտինյան կայսերապաշտությունը: Նրանց նպատակը եղել և մնում է «Հայաստանը մեզ պետք է առաց հայերի» կարգախոսի իրականացումը: Դա արդեն լիարժեք գործարկվում է նաև անկախ Հայաստանի պայմաններում՝ Ձեր և Կրելմի խամաճիկ ՀՀ նախորդ նախագահների լուռ համաձայնությամբ»:
Նամակի հանձնումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդից հետաքրքրվեցինք՝ որոնք են լինելու հաջորդ քայլերը: Պարույր Հայրիկյանը նշեց, որ այսօր ահազանգի ձևով հնչեցրեց բոլոր նրանց, ովքեր ասում են, որ իրեն հասկանում են, թե ինչ դավադրություն է իր մեջ պարունակում սա.
«Սա մեր վերջին նախազգուշացումն էր, դրանից հետո մենք կասենք, որ դուք նույն թիմի դիմակավորված գործիքներն եք»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ որքան էլ ուզենան արագացնել բացասականը մեր ազգի ճակատագրում, բայց այնպես չէ, որ մի քանի ամիսից Հայաստանը դառնալու է գաղութ: Մենք քաղաքակիրթ աշխարհի հետ ենք:
Իսկ ինչու են այսքան սակավաթիվ մարդիկ մասնակցում հանրահավաքին, երբ մի քանի ամիս առաջ ԱԻՄ իրականցրած հարցումները ցույց էին տվել, որ Հայաստանում 77 տոկոսը դեմ է ՄՄ-ին. Պարույր Հայրիկյանն ասաց. «Սակավաթիվ չէ, մի քանի միլիոն անգամ ավելի շատ է, քան ՄՄ օգտին ցույց անողների քանակը, այսօրվա 50 պաստառակիր և դրոշակակիրները (հիսունը զրոյից միլիարդ անգամ շատ է), այնպես որ, այդ տրամաբանությամբ շատ ենք»,- ասաց նա:










































