Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Մշակույթի նախարարությունը չինովնիկական մոտեցում է ցուցաբերում (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը (Վիգեն Ավետիսյան)

– Վիգեն, գիտեմ, որ այս անգամ բոլորովին այլ նպատակներով եք Հայաստանում: Հուլիսի 17-28-ը ընկած ժամանակահատվածում քանդակագործության սիմպոզիում եք կազմակերպել: Ի՞նչ ծրագիր է սա և ո՞րն է նպատակը:

– Սա ծրագիր չէ, այլ հոգու պարտք, որ ծնվել է 1992-ին: Երբ առաջին անգամ տեսա գրավված Շուշին, որին պետք էր վերակենդանացնել, ինձ մոտ մնաց Շուշին որպես մշակութային քաղաք ծաղկած տեսնելու երազանք: Եվ հիմա՝ տասնինը տարի անց, ճակատագրի բերմամբ իրականացնում եմ մի մեծ ծրագիր, որը և՛ մշակութային է, և՛ ամենակարևորը՝ քաղաքական: Այսօր շատ ծանր իրավիճակում են գտնվում մեր ազատագրված հայրենիքը՝ Արցախ աշխարհը, որի մասին, բացի Մինսկի համանախագահներից, եվրոպացիները և մեր քաղաքացիներն անտեղյակ են: Այս սիմպոզիումով ուզում եմ գոնե Իտալիայում այս տարի լուսաբանել Արցախը՝ իր անցյալ և ներկա խնդիրներով: Դրա համար հրավիրել եմ հիմնականում գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորների, լավագույն արվեստագետների, նկարիչների, արվեստաբանների, կգա Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը, ընդհանուր 21 հոգի կլինեն, որոնցից 14-ը քանդակագործներ են: Իտալիայից կգա Իտալիայի պետական հեռուստատեսության հետ պայմանագիր կնքած մի խումբ, որ և՛ սիմպոզիումը, և՛ Արցախը, և՛ Արցախի հարցերը, տեսարժան վայրերը կներկայացնի Իտալիայի հանրությանը: Այսինքն՝ 50-60 միլիոն իտալացիներ կդիտեն, կծանոթանան Արցախի և գուցե Արևմտյան Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

– 14 քանդակագործները ի՞նչ կթողնեն Արցախին, արդյո՞ք նրանք ինչ-որ բան են պատրաստվում քանդակել և թողնել Արցախին:

– Իհարկե, ծրագրի հիմնական մշակութային մասը քանդակի միջազգային սիմպոզիումն է, 14 քանդակագործներից ամեն մեկը Շուշվա կրաքարից կքանդակի մետրուկես կամ երկու մետրանոց քանդակներ, որոնք կտեղադրվեն Շուշիում: Այս ծրագիրը մտածում եմ կազմակերպել տասը տարի շարունակ, և մոտավորապես տասը տարի հետո Շուշին կունենա 150 քանդակներ: Այս ամենը Շուշիին նոր կերպար կտա, այն կդառնա ժամանակակից արվեստի թանգարան, այսինքն՝ նորից կվերականգնվի Շուշիի վաղեմի պատմամշակութային տեսքը:

– Մշակույթի նախարարությունը ինչպե՞ս է արձագանքում այս ամենին: Ովքե՞ր են այս ամենի հովանավորները:

– Ծրագիրը գեղեցիկ է, արդիական: Սկզբնական շրջանում շատ խոչընդոտների չհանդիպեցի: Բոլորն էլ ինձ աջակցեցին՝ սկսած Արցախի մշակույթի նախարարից: Նա մեծ ուրախությամբ ընդունեց, և ծրագիրը սկսեց իրականանալ: Եվ քանի որ Հռոմ-Ստեփանակերտ օդանավ դեռ չկա (հույս ունեմ, որ մյուս տարի կլինի), հյուրերը պետք է իջնեին Երևանում, այստեղ նրանց պետք էր ընդունել և ճանապարհել Արցախ, և հենց սա կազմակերպելու ժամանակ խնդիրներ առաջացան: Մշակույթի նախարարությունն իր վրա վերցրեց օդանավի ծախսերը, Երևանի քաղաքապետարանը՝ հյուրանոցների, ճանապարհի ծախսերը: Այս տիպի միջոցառումները դաստիարակչական են հենց չինովնիկների համար, թե ինչպես պետք է գործել, արագ կողմնորոշվել և այլն: Մշակույթի նախարարությունը շատ չինովնիկական մոտեցում է ցուցաբերում տարբեր հարցերի նկատմամբ, այդ արագությունը չի կարողանում կազմակերպել:

– Ադմինիստրատիվ առումով նախարարությունը կաղո՞ւմ է:

– Այո՛, և պետք է դեռ կազմակերպվի, մշակվի, այսինքն՝ Մշակույթի նախարարությունը չպետք է հիմնված լինի միայն նախարարի խոսքի վրա, պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց գործը շատ լավ գիտեն անել և անում են:

– Այսինքն՝ մնացածը թեև աշխատում են նախարարությունում, բայց որևէ դերակատարություն չունե՞ն:

– Փաստորեն այստեղ որոշողը մեկն է, իսկ օգնողները կախված են նրա խոսքերից: Դրա համար եմ ասում, որ այսպիսի ծրագրեր կազմակերպելը նաև դաստիարակչական են այդ կառույցների համար, որոնք կազմակերպում են, սրանք օրինակներ են, որոնք պետք է հետագայում նպաստեն նախարարությանը և մյուս կառույցներին ավելի դինամիկ գործելուն: Նախարարությունները ստեղծված են նրա համար, որ ամբողջովին օգնեն ծրագրի իրականացմանը: Ցավոք, ավելի շատ փնտրում են մեծարումներ. նախարարությունը պետք է մեծարի արվեստագետներին, կազմակերպիչներին, օգնի նրանց, այլ ոչ թե անի, որ նախարարությունը մեծարվի:

– Վիգեն, Ֆլորենցիայում այս պահին ի՞նչ եք քանդակում:

– Վերջին գործս եղավ Մարիա Մագդալենա Ֆրեզկոբալդի դի Կապոնիի հուշարձանը, որի մրցույթը հաղթել էի մեկ տարի առաջ: Քանդակի իրականացումը տևեց մեկ տարի, տեղադրվեց Ֆլորենցիայի եկեղեցիներից մեկում և մեծ հաջողություն ունեցավ:

– Հայ արվեստագետի համար հե՞շտ է արդյոք հայկական միջավայրում ռեալիզացնել իր ուժերը:

– Հեշտ չէ, մանավանդ Իտալիայում, քանի որ այն այսօր ժամանակակից արվեստի համար բարդ դաշտ է, դա նոր և երիտասարդ պետությունները՝ Գրենլանդիան կամ Կանադան չէ, Ռուսաստանը չէ, որոնք 200-300 տարվա պատմություն ունեն: Սա այն երկիրն է, որտեղ արդեն 2000 տարի է տեղադրվում են արվեստի գործեր, իհարկե շատ բարդ է այնտեղ ինչ-որ մի նոր գործ տեղադրել, անել, բայց հավանաբար բախտս բերել է և նման դժվարությունների չեմ հանդիպել: Նույնիսկ Իտալիայում իտալացիներն ինձ ասում են՝ այստեղ ամեն բան հիմնված է ծանոթության վրա՝ եթե ծանոթներ չունես, անհնար է ինչ-որ բան անել, այսինքն՝ այնպես, ինչպես Հայաստանում հայերն են ասում: Սակայն լինելով հայազգի քանդակագործ՝ շատ եմ շահել առաջին մրցանակներ, այն դեպքում երբ այստեղի արվեստագետները դա անհնար են համարում: Փաստորեն, հնարավոր է անգամ այնպիսի երկրում, ինչպիսին կաշառակեր և ծանոթների վրա հիմնված Իտալիան է:

– Իսկապե՞ս կոռուպցիան Իտալիայում ճիշտ այնքան մեծ է, ինչքան մեզ մոտ:

– Իտալիայում կոռուպցիան շատ մեծ խնդիր է: Հայաստանի կոռուպցիան Իտալիայի կոռուպցիայի համեմատ «մանկապարտեզային» կոռուպցիա կարելի է դիտարկել՝ կապված գումարի չափերի և լրջության հետ: Այնտեղ, ինչպես այստեղ, գրեթե չկան քաղաքական գործիչներ, որոնք կոռուպցիայից զերծ մնացած լինեն: Կոռուպցիան մի մշակույթ է, որով կառավարելի են դարձնում ղեկավար խավին, այսինքն՝ դրամական և այլ հաճույքներով գայթակղելով՝ կախման մեջ են գցում այն մարդկանց, ովքեր որոշելու իրավունք ունեն: Սա մի ծրագիր է, որից աշխարհի քաղաքական գործիչները զերծ մնալ չեն կարողանում: Առաջին իսկ օրից փորձում են կաշառել, որպեսզի մաքուր չմնա քաղաքական գործիչը, իսկ մաքուր մարդը ազատ մարդն է, իսկ քաղաքական գործիչը պետք է կախյալ լինի՝ կորցնելով իր ազատությունը: Իսկ ազատությունն ամենամեծ ուժն է: Կաշառելով, փչացնելով կտրվում է ազնվության, արդարության հետ կապը, այսինքն՝ Աստծո հետ կապը:

– Վիգեն, ի՞նչն է պահում Ձեզ Ֆլորենցիայում:

– Եթե պատկերավոր ասեմ՝ Ֆլորենցիան և Երևանը այն երկու քաղաքներն են, որտեղ ես ծնվել եմ. Երևանում ծնվել եմ ֆիզիկապես, Ֆլորենցիայում ծնվեցի հոգեպես՝ որպես մշակութային գործիչ, արվեստագետ, ես ծնվեցի այդ քաղաքում, այսինքն՝ իմ մշակութային ծննդավայրը Ֆլորենցիան է, բիոլոգիական ծնունդը՝ Երևանը: Ինձ պահում են այնտեղ իմ «հարազատները»: Եվ ինչպես բիոլոգիական հարազատներ ունեմ, այնպես էլ մշակութային, օրինակ՝ Միքելանջելո Բուոնարոտտին իմ հարազատն է, ես ամենօրյա շփում ունեմ նրա հետ, Դոնատելոն՝ նույնպես, վերջերս դարձա Դոնատելոյի խմբի անդամ: Վերջերս դարձա 40 ֆլորենտացիների խմբի անդամ, որը հիմնվել է 1200 թվականին և մինչև այսօր այդ խումբը գոյություն ունի: Այդ խմբի անդամներ են եղել և շարունակում են լինել Ֆլորենցիայի ազնվական ընտանիքները և այն մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել Ֆլորենցիայի պատմության մեջ: Իմիջիայլոց, այս խմբի անդամ միայն տղամարդիկ կարող են դառնալ: Ի դեպ, 900 տարվա ընթացքում առաջին հայ ֆլորենտացին է գրանցվում խմբում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում