Սեմ Մենդեսի «1917» կինոնկարն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «լավագույն ֆիլմ – դրամա» անվանակարգում:
Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի մրցանակաբաշխության 77-րդ արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում:
Անվանակարգում առաջադրվել են նաև Նոա Բաումբակի «Ամուսնության պատմություն»-ը, Ֆերնանդո Ֆերեյրա Մեյրելեսի «Երկու հայրիկ»-ը, Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր»-ը և Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին»:
Ֆիլմի ռեժիսորը մրցանակ է շահել նաև «լավագույն ռեժիսոր» անվանակարգում: