Գերմանական Bild հրատարակչությունը ուրբաթ օրը հերքել են լուրերն այն մասին, թե Միխաել Շումախերը դուրս է եկել կոմայից:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով RTL հեռուստաալիքին, հաղորդել են, որ Շումախերի վիճակը բարելավվել է, և որ նա նույնիսկ սկսել է ճանաչել կնոջը:
«Շումախերը կոմայից դո՞ւրս է եկել: Կներեք, սակայն Իսպանիայից ստացված լուրերը ճիշտ չեն: (Շումախերի մենեջեր Սաբինան) Քեմը հենց նոր հաղորդագրություն է ինձ ուղարկել, որտեղ գրում է, որ չի հաստատում RTL-ի տեղեկատվությունը»,- ասվում է Bild-ի լրագրողներից մեկի տարածած հաղորդագրության մեջ:








































