«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր ցավակցությունն է հայտնել` «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մահվան հետ կապված:
«Վիլանովայի մահը տխուր իրադարձություն է ֆուտբոլային աշխարհի, «Բարսելոնա»-ի, և, որն ամենակարևորն է, նրա ընտանիքի ու ընկերների համար:
«Չելսի» ֆուտբոլային ակումբի անունից ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս դժվարին ժամանակահատվածում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Վիլանովան այսօր կյանքից հեռացել է 45 տարեկան հասակում:






































