Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

«Կառավարելի անարդարությունը դարձել է անկառավարելի քաոս. Դատաիրավական ոլորտի բարեփոխումները կատարելապես ձախողված են»

«Նախկինում կառավարելի անարդարությունը ներկայումս դարձել է  անկառավարելի քաոս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով հետհեղափոխական ժամանակահատվածում իրականացված դատաիրավական բարեփոխումները, դատաիրավական համակարգում տիրող վիճակը՝ կարծիք հայտնեց Հելսինկյան կոմիտեի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նրա խոսքով՝ դատաիրավական ոլորտում որևէ դրական բարեփոխում չկա: Առկա է բացառապես  դատական անիշխանությունը, ինչը բացասական հետևանքներ ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Փաստաբանի խոսքով՝ հեղափոխությունից հետո իշխանությունների ձեռնարկած բոլոր փոփոխությունները պահի ազդեցության տակ կատարված ոչ հեռատես քայլեր էին:

«Առաջին փաթեթը՝ 14 օրենքների նախագծերով, ներկայացվեց ամռանը, որով զրոյանում էր սահմանադրական ինստիտուտ դատական իշխանությունը ընդհանրապես: Դա, սակայն, կյանքի չկոչվեց և, եթե չեմ սխալվում, նույնիսկ Ազգային ժողով չհասավ: Դրանից հետո երկրորդ փաթեթը սեպտեմբերին մշակվեց, որը նախագծի փուլից այն կողմ չանցավ: Ընդունվեց միայն դատաիրավաան ոլորտի ռազմավարությունը, որը ենթադրվում է ավարտին հասցնել 2023 թվականին: Այսինքն՝ այսօրվա իշխանությունը ցանկանում է  դատական անիշխանությունը կարգավորել միայն 23  թվականին: Սա լավագույն գնահատականն է իշխանություններին, որը պլանավորել է մի բան, ինչը  պետք է կյանքի կոչվի երեք-չորս տարուց: Այլ կերպ ասած՝ չկա որևէ լուրջ ռազմավարություն: Իշխանությանը չհաջողվեց լուծել անգամ Սահմանադրական դատարանի ճգնաժամը. փորձեցին լուծել կարգապահականի հարուցումով: Չաշխատեց, հետո պլան Բ-ն առաջ քաշվեց՝ մտցրին վաղ կենսաթոշակի օրենքը, որը ևս չի գործելու: Կրկնում եմ՝ արվում են միայն պահի ազդեցության տակ, իրավիճակով թելադրված գործողություններ: Չունենք ոչ մի առարկայական քայլ ամբողջ դատաիրավական  համակարգի վերաբերյալ»,- ընդգծեց Պապիկյանը՝ ավելացնելով, որ մոտ երկու տարվա մեջ Ազգային ժողովը չի ընդունել գեթ մեկ օրենք, որը  կարող է էական նշանակություն ունենալ դատաիրավական ոլորտի համար:

«Ոլորտի բարեփոխումները կատարելապես ձախողված են: Իշխանությունները գիտակցում են, որ խնդիր կա, բայց իրավիճակը չեն շտկում, քանի որ, ինչպես ասաց վարչապետը՝ համակարգը դիմադրում է: Բայց ես չեմ հասկանում, թե վարչապետն ինչու է բողոքում: Հենց ինքն է համակարգի ղեկավարը: Հետևաբար ես կարծում եմ, որ, այո՛, դիմադրություն կա, բայց կա նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցում խնդիրների լուծման հարցում: Իշխանությունը, իշխանության երկու թևերում ունենալով կատարյալ մեծամասնություն և լիարժեք ազատություն, ոչ մի լուրջ քայլ չկատարեց: Հավանաբար համակերպվել են այս իրավիճակի հետ: Կոմֆորտ վիճակ է իրենց համար: Դատաիրավական բարեփոխումները ռազմավարությունների մշակմամբ գեղեցիկ փաթեթավորել են մինչև 2023 թվականը: Իսկ մինչև 2023 թվականը մենք ամեն օր ցնցումների մեջ պետք է ապրենք, ամեն օր բռնեն-բաց թողնեն, մեղադրանք առաջադրեն, մեղադրանքը փոխեն, գործը կարճեն, հետո վերաբացեն: Այս շոուն դարձրել են մեզ համար ամենօրյա կերակուր, որպեսզի չնկատենք, որ ամեն ինչ կործանվում է»,- ընդգծեց փաստաբանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ դատաիրավական համակարգում ստեղծված ներկայիս անիշխանությունը չափազանց վտանգավոր է և սպառնում է մեր պետությանը, պետական ինստիտուտներին:  Լուրջ չվերաբերվել ստեղծված վիճակին, Պապիկյանի խոսքով, նշանակում է  պետական կառավարման  քաոս ստեղծելու վտանգավոր հիմքերը չգիտակցել:

«Շատ ցավալի է, որ հեղափոխական տրամաբանության մեջ այս հիմքերը չլուծվեցին: Առարկայական քայլեր չանելը չափազանց վտանգավոր է, և դրա հետևանքները շատ շուտով իր կաշվի վրա կզգա քաղաքական իշխանությունը: Հասարակությունը, որն ամեն օր առերեսվում է  այս վիճակի հետ, այլևս իր 70-80 տոկոսանոց վստահության քվեն չի տա այս իշխանությանը, որը կարող է այսպես մսխել այդ կապիտալը»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում