Սգո երթի ժամանակ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման հետևանքով սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի դին տեղափոխել են ամերիկյան Chevrolet ավտոմեքենայով: Դա նկատել են սոցիալական ցանցերի օգտատերերը:
Հունվարի 4-ին նրան հրաժեշտ են տվել Բաղդադում. հազարավոր մարդիկ են մասնակցել սգո երթին: Այնուհետև Սոլեյմանիի մնացորդները ինքնաթիռով տեղափոխել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաք: Այստեղ նույնպես հրաժեշտի արարողություն է տեղի ունեցել:
Իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իրանական դրոշով փաթաթված դագաղը դուրս բերում ինքնաթիռից ռազմական նվագախմբի հնչյունների ներքո: Գեներալին կհուղարկավորեն Իրանում, հունվարի 7-ին: