Ստամբուլի օդանավակայանը շահագործող ընկերությունը տուրօպերատորներին և գործակալություններին արգելել է հյուրերին դիմավորել անմիջապես մաքսային հսկողության գոտու ելքի մոտ, հաղորդում է ATOR-ը:
Այժմ արգելվում է այնտեղ գտնվել ընկերության անվանումով կամ զբոսաշրջիկի անունով ցուցանակով: Նման «գովազդի» համար հյուրընկալող կողմին 320 թուրքական լիրայի (48 եվրո) չափով տուգանք է սպառնում:
Միայն մասնավոր անձանց՝ ժամանողի հարազատներին և մտերիմներին է թույլատրվում գտնվել հանդիպման գոտում:
Ըստ Ստամբուլում գործող զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչների, շուկայի բոլոր մասնակիցների համար միանգամայն անսպասելի էր տարիների ընթացքում ձևավորված հյուրերին դիմավորելու լոգիստիկայի արգելքը: Զբոսաշրջության նախարարություն և տուրօպերատորների և գործակալությունների ասոցիացիաների մասնաճյուղեր այս հարցի վերաբերյալ տուրօպերատորների բազմաթիվ դիմումները մինչ այժմ անարդյունք են:
Հյուրերին դիմավորելու համար առանձին փոքր դահլիճ է հատկացվել՝ 40-50 մարդու համար: Բայց դրանից օգտվելու համար ընկերությունը պետք է չորս եվրո վճարի և ԱԱՀ՝ յուրաքանչյուր հյուրի համար: