Բալետի սկանդալային ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան պնդում է, որ իրեն սպառնում են Ուկրաինայի ու Ռուսաստանի մասին իր վերջին արտահայտությունների պատճառով:
Հիշեցնենք, որ Վոլոչկովայի դեմ օրերս ինտիմ ծառայությունների տրամադրման գործ է հարուցվել, ինչին ի պատասխան պարուհին հայտարարել է, որ չի վախենում սպառնալիքներից, ու որ իր փաստաբանը իր չարակամների համար անակնկալ է պատրաստել:
«Ես վրեժ լուծել չեմ պատրաստվում, սակայն հավատում եմ բումերանգի օրենքին»,- մարմնվաճառության մասին մեղադրանքները մեկնաբանել է Վոլոչկովան:
Պարուհին գրել է իր բլոգում, որ ինքն ու իր փաստաբանը պատրաստ են պաշտպանությանը:
«Անհանգստության առիթ չկա: Իմ փաստաբանը՝ Ալեքսանդր Դոբրովինսկին պատրաստում է անակնկալ: Սպասեք իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարել է աստղը:











































