Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պետք է գնահատենք այս ազատության օդը և օգտագործենք իշխանության նկատմամբ

«2019 թվականը ես համարում եմ դրական միտումների տարի. երկրում ընթանում են դատավարություններ, որոնք լույս կսփռեն մեր անկախության պատմությունը մթագնած մի շարք իրադարձությունների վրա և կդատապարտեն մեղավորներին»,- ամփոփելով 2019 թվականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը:

Նա հույս հայտնեց, որ այդ դատավարությունների ընթացքում կվերադարձվեն միլիարդավոր դոլարների թալանը, որն այս իշխանությունը ճիշտ կօգտագործի:

Բեմադրիչ Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ ինքն էությամբ հեղափոխական չէ, կողմ է բարեփոխումներին, ինչը, սակայն, չի նշանակում, որ մերժում է հեղափոխությունը. «Սակայն դա չի կարող լինել պերմանենտ՝ այն իր հետևից բերում է բարեփոխումներ»:

Ամփոփելով 2019 թվականը՝ Ռուբեն Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ իր համար բարեփոխումների քանակը բավարար չէր. «Իրականում ես չեմ տեսնում լուրջ քայլեր, որպեսզի մենք ունենանք անկախ դատական համակարգ: Ես չեմ տեսնում լուրջ վերահսկողություն Ազգային ժողովի կողմից կառավարության հանդեպ»:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ կան նաև որոշակի համակարգային փոփոխություններ. «30 տարի շարունակ ես պնդում եմ մշակույթը զարգացնելու շատ կարևոր օրենքների մասին՝ մեկենասության և հովանավորչության մասին: Սա միայն ֆինանսական հարց չէ, այլ նաև արվեստ-հասարակություն իրար հետ կապելու պատասխանատվություն զգալու հարց է»:

Հիշեցնելով վարչապետ Փաշինյանի ելույթը՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ այժմ երկրի առաջին դեմքի կողմից տեղի ունեցավ իմպերատիվ որոշում. «Կտեսնենք՝ ինչպես կշարունակվի այս ամբողջ պատմությունը»:

Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Ամանորի կապակցությամբ՝ Վահրամ Մարտիրոսյանը ընդգծեց. «Երկրորդ տարին է, որ մենք շնչում ենք բոլորովին այլ կերպ. Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը իմ ուսերից ասես 50 կգ քաշ ընկած լիներ: Ես ուզում եմ, որ մարդիկ գնահատեն այդ ազատության օդը: Այդ ազատության օդը պետք է օգտագործել իշխանությանը զգաստ պահելու համար»:

Ռուբեն Բաբայանն էլ ցանկացավ, որ յուրաքանչյուրն իրեն տեր զգա. «Երջանիկ կարող է լինել միայն տերը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում