Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Գազի գինը. Հայաստանը հարցը դնում է կտրուկ

2019 թականի ավարտը ընթացիկ լրահոսում նշանավորվեց տեղեկատվությամբ, որ Գազպրոմ-Արմենիան 2020 թվականին գազի մատակարարումը շարունակելու է 2019-ի պայմաններով, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ դրա մեջ ներառվում է նաև գազի գինը: Այսինքն, գազի գինը թե սահմանին՝ Ռուսաստանից Հայաստան, թե սահմանից այս կողմ չի թանկանալու: Իհարկե այդ մասը չի ասվում միարժեք և ուղիղ, սակայն, եթե գինը չի ներառվում տեղեկատվության մեջ շոշափված մեխանիզմում, ապա առնվազն հարց է առաջանում, թե էլ ինչ այսպես ասած նույն պայմանների մասին է խոսքը: Միաժամանակ, տեղեկություն չկա հայ-ռուսական գազային բանակցության ավարտի մասին, որ արդեն մոտ մեկ տարի կամ ավելի վարվում է երկու կողմերի միջև և որի մասին հայտարարվել է դեռևս նախորդ տարեվերջին՝ վարչապետի մակարդակով: Ինչպես հայտնի է, հայկական կողմից բանակցությունը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանը հայտարարել է, որ բանակցությունը չի առնչվում լոկ գազի գնին, այլ գնագոյացման համալիր մեխանիզմին, որպեսզի այդ հարցի կապակցությամբ հնարավոր լինի գալ մի այնպիսի գնագոյացման մեխանիզմի, երբ օրակարգից տևական ժամանակով դուրս կգա ամեն տարի գազի գնի դիլեմային բախվելու  հարցը:

Քանի դեռ հայտարարված չէ հայ-ռուսական բանակցության ավատը գնագոյացման լայն մեխանիզմի իմաստով, պետք է եզրակացնել, որ 2020 թվականի համար լուծումը ժամանակավոր է: Այդուհանդերձ այն իհարկե կարևոր է թե սպառողների, թե տնտեսվարողերի համար: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ գազի գինը պետք է լինի այնպիսին, որ շահեկան լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, չվնասի, չխաթարի տնտեսության զարգացումը: Ըստ Փաշինյանի, այդ անհրաժեշտությունը գիտակցում է նաև Մոսկվան: Այլ կերպ ասած, սրանում նշմարվում է բավականին թափանցիկ ակնարկ, որ գազի գնի հարցը Երևանը դնում է Հայաստան-ԵՏՄ հարաբերության համատեքստում՝ եթե գինը վնասում է տնտեսությանը, ապա ինքնաբերաբար եզրահանգվում է, որ ԵՏՄ-ն վնասում է Հայաստանի տնտեսությանը և ուրեմն առաջանում է դրան համարժեք քաղաքական օրակարգ: Իսկ այստեղ շատ էական է հանգամանքը, որ նախորդ տարի Հայաստանը ԵՏՄ-ին հաղորդեց աննախադեպ ֆորմատ՝ երևանյան վեհաժողովով, որին մասնակցեցին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը:

Այլ կերպ ասած, Հայաստանը բարձրացրեց իր քաղաքական նշանակությունն ու կշիռը ԵՏՄ շրջանակում, ինչը թույլ է տալիս նաև որոշ հարցերում խնդիրը ձևակերպել բավականին կոշտ և հստակ: Իսկ որ գազի գնի, գնագոյացման հարցը միայն տնտեսական հարց է, այլ քաղաքական և ընդհուպ ռազմա-քաղաքական, կասկածից վեր է: Այդ իմաստով, 2020 թվականի առնչությամբ նույն՝ 2019-ի պայմաններով գազ մատակարարելու մասին տեղեկատվությունը ինչ-որ իմաստով նաև արդյունավետ արտաքին քաղաքական տարվա արգասիք էր, որ արձանագրում է Երևանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում