Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը հասել է 181-ի՝ հայտնում է Korea Herald-ը:
Որոնողական աշխատանքների 10-րդ օրը 121 ուղևոր համարվում է անհետ կորած:
Որոնողական աշխատանքներին ներգրավված են 726 մարդ, 261 նավ և 35 ավիատեխնիկա:
Հինգշաբթի օրը հարավկորեական դպրոցներում հարգել են խորտակված նավի զոհերի հիշատակը: Նույն օրը երեկոյան անհետ կորած ուղևորների մի քանի տասնյակ հարազատներ Հարավային Կորեայի ծովային գործերի և ձկնորսության նախարարից և երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջել են արագացնել որոնողական աշխատանքները՝ հայտնում են օտարերկրյա գործակալությունները:











































