Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Դատավորների հայտարարությունը. հանրությունը մեծամասնությանը չպետք է թողնի մենակ

Սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել Հատուկ քննչական ծառայությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրգործում մնալ օրենքի խստագույն սահմանի շրջանակում: Դատավորները հայտարարել են, որ անկախ ամեն ինչից շարունակում են բնականոն աշխատանքն ու կատարում դատավորի իրենց կոչումն ու առաքելությունը:

Դատավորների հայտարարությունն անշուշտ առաջին հերթին վկայում է այն մասին, որ նրանցից ոչ ոք կամովին հրաժարական չի տալու այն օրենքի շրջանակում, որ իշխանությունը ներկայացրել և ընդունել է և որով դատավոներին առաջարկվում էր մինչև թոշակի տարիք լիարժեք աշխատավարձի պահպանում: Եթե յոթ դատավորները շարունակում են մնալ իրենց դիրքում, ապա Հրայր Թովմասյանի հեռացման պարագայում նրանք իրենց շրջանակից կընտրեն ՍԴ նոր դատավոր, ու այդպիսով պատմությունը կարող է գնալ երկրորդ շրջան, եթե իհարկե դիտարկենք, որ առաջին շրջանը որևէ կերպ կարող է փակվել Հրայր Թովմասյանին հեռացնելով: Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի բացառել, որ լուծումը կարող է դիտարկվել Սահմանադրական փոփոխության համատեքստում: Այդօրինակ մի մոտեցում էլ առաջարկել էր նախագահ Արմեն Սարգսյանը, ի պատասխան հայտնի օրենքը ստորագրելու իր հանդեպ քննադատության: Առայժմ սակայն պարզ չէ, թե ինչպիսին կարող է լինել լուծումը Սահմանադրության փոփոխության տեսքով:

Մամուլում շրջանառվել է Գերագույն դատարանի ստեղծման գաափարը, որպես վարկած, որ առկա է իշխանության սցենարային պաշարում: Իշխանությունը պաշտոնապես չի բարձրաձայնել որևէ վարկած: Այստեղ կա մի խնդիր, որ դեռևս պարզ չէ, թե ի վերջո արդյո՞ք կառավարող մեծամասնության շրջանակում առկա է որևէ ընդհանուր մոտեցում այդ հարցի շուրջ, թե՞ հարցը լուծվելու է վարչապետ Փաշինյանի մոտեցմամբ: Բայց, ի վերջո կարիք կա հստակեցնելու, թե որն է հարցը՝ անցանկալի դատավորին կամ դատավորներին հեռացնե՞լը, թե՞ դատական լայն ռեֆորմն ու արդարադատության նոր համակարգի ձևավորումը: Որովհետև, եթե հստակ չէ որն է հարցը, ապա մեղմ ասած բարդ է գտնել հարցի լուծման մեխանիզմներ: Իսկ այստեղ պատասխանը պետք է լինի նաև հանրային դաշտում, որովհետև ի վերջո կառավարող մեծամասնությանն ու վարչապետին տված իր ամբողջ վստահությամբ հանդերձ, հանրությունը պետք է արձանագրի մի պարզ իրողություն՝ որ նոր իշխանությունը ունի իր օրակարգային հարցերն ու շահերը հենց միայն իշխանություն լինելու բերումով, և այստեղ միանգամայն օբյեկտիօվ հավանականություն կա, որ ոչ միշտ է, որ դրանք կարող են բացարձակորեն համընկնել այդ իշխանությանը վստահության մեծ քվե տված հանրության շահերին:

Եվ այստեղ շատ կարևոր է, որ հանրությունն իշխանությանը չթողնի մենակ, ու դա ենթադրում է ոչ թե կենացի կամ ուռահայրենասիրական պաթոսի մակարդակի աջակցությունն ընդդեմ որևէ անձի կամ խմբի՝ իշխանությունը որևէ անձի կամ խմբի դեմ բավական ուժեղ է առանց այդ պաթետիկ աջակցության էլ, այլ հենց խնդիրների հանրային սահմանում այդ իշխանության համար: Որպեսզի փնտրվող լուծումներում էլ գերակշռի ոչ թե այն, ինչը համապատասխանում է իշխանությունից բխող կարգավիճակից ենթադրվող սուբյեկտիվ քաղաքական շահին, այլ այն, ինչը թելադրվում է հանրային հեռանկարային շահով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում