«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հիասթափված է ակումբում ստեղծված իրավիճակից: Շոտլանդացին ափսոսանք է հայտնել, որ իր հայրենակից Դևիդ Մոյեսը չի կարողացել արդյունավետ աշխատել ակումբում:
«Ափսոսում եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց: Ցավում եմ, որ Մոյեսը պաշտոնանկ արվեց: Բայց Մոյեսի պաշտոնանկությունը, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է եղել»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Մոյեսի հեռացումից հետո «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրել է Ռայան Գիգզը:







































