Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Վանաձորի շնչառությունը ևս մեկ աստիճանով կբացվի. Մամիկոն Ասլանյանն ամփոփեց վարչապետի հետ հանդիպումը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է նաև իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային և մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ ենթակառուցվածքների բարելավման նախագծեր:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով զարգացման ծրագրին, նշեց, որ գարնանը կմեկնարկեն աշխատանքները։ Այս պահին դժվար է ասել՝ որքան գումար է անհրաժեշտ. «Դեռևս վերջնական, ամփոփ ծախսեր չունենք, բոլորը խոշորացված են։ Մենք ամբողջ փաթեթը նախագծանախահաշվային կատարելուց հետո նոր կկարողանանք թվային տեղեկատվություն տրամադրել»։

Քաղաքի զարգացման ծրագիրը կյանքի կոչելուց հետո, ըստ քաղաքապետի, Վանաձորի շնչառությունը ևս մեկ աստիճանով կբացվի, Վանաձորը գրավիչ կդառնա և՛ դրսի, և՛ ներսի տնտեսվարողների համար։ Քաղաքապետի կարծիքով՝ Վանաձորի համար առաջիկայում լավ ժամանակներ կգան։

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ ՏԻՄ օրենքով նախատեսված լիազորություններն ամբողջությամբ իրականացվում են, որևէ արտաքին միջամտություն չկա: «Մենք ազատ ենք մեր տնտեսական քաղաքականությունը որոշելիս, ազատ ենք բյուջետային քաղաքականությունը որոշելիս՝ բնականաբար, հստակեցնելով կառավարության հետ։ Մեծ առումով, ապակենտրոնացումը երկրի զարգացման համար ճիշտ տեսլական է»,- հավելեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր են Վանաձորում ՏԻՄ ընտրություններ՝ հաշվի առնելով ընդդիմադիրների՝ այդ մասին անընդհատ բարձրաձայնումը, Մամիկոն Ասլանյանը նշեց. «Ես գլուխս կախ իմ թիմի, ընկերների, կառավարության հետ համատեղ ծրագրերի միջոցով իրականացնում եմ իմ գործունեությունը։ Ճիշտն ասած՝ ես չեմ մտածել ընտրությունների մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում