Աֆղանստանում հորդառատ անձրևներն ու ջրհեղեղներն առնվազն 40 մարդու կյանք են խլել, գրում է Authint Мail պարբերականը:
«Մեր տվյալներով՝ մի քանի մարզերում ջրհեղեղների հետևանքով՝ մոտ 40 մարդ, ներառյալ՝ կանայք և երեխաներ են զոհվել»,- հայտնել են ոստիկանությունում:
Հարյուրավոր տներ ավերվել են, հարյուրավոր ընտանիքներ անտուն են մնացել:
Նյութական վնասի չափն առայժմ չի ճշգրտել, կատարում է փրկարարական օպերացիա:










































