«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի կարծիքով` թիմի հաջողությունների գրավականը երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների համագործակցությունն է: Ուրուգվայցի ֆուտբոլիստը գովեստի խոսքեր է հասցերագրել թիմի ավագ Սթիվեն Ջերարդին:
««Լիվերպուլ»-ը մեծ ներուժ ունի: Թիմում կան երիտասարդ ֆուտբոլիստներ` Դենիել Սթարիջը, Ֆելիպե Կոուտինյոն, Լուիս Ալբերտոն և այլք: Նրանք խաղում են այնպիսի ֆուտբոլիստների կողքին, ովքեր կարող են փոխանցել իրենց հարուստ փորձը:
Յուրաքանչյուրը գիտի, թե ինչ դերակատարություն ունի Սթիվեն Ջերարդը: Նա մեծ նշանակություն ունի թիմի համար, իսկական ավագ է: Ընդ որում, Ջերարդը միշտ հարգում է մյուսների կարծիքը: Սթիվենն ապացուցել է, որ գերազանց ֆուտբոլիստ է հիանալի ընկեր: Ես ամձամբ եմ համոզվել դրանում: Նախորդ ամռանն իմ դժվարին պահին նա իմ կողքին էր: Իմ կարիերայում Ջերարդը շատ կարևոր դեր է ունեցել»,- Goal. com-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:







































