Մինսկում սկսվեց Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ հերթական ցույցը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հավաքը տեղի է ունենում Օկտյաբրսկայա հրապարակում, որտեղից որոշ տեղական լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակում են վարում: Քաղաքի կենտրոն են եկել ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ և քաղաքացիներ, որոնք համաձայն չեն Ռուսաստանի հետ ինտեգրացիոն ճանապարհային քարտեզներ ստորագրելու Բելառուսի իշխանությունների ծրագրերին: Իրավապահ մարմինները չեն միջամտում ընթացիկ բողոքի ցույցին, չնայած որ դա անթույլատրելի է:
Ըստ բելառուսական ընդդիմության առաջնորդ Վյաչեսլավ Սիվչիկի, ներկաները կպահանջեն իշխանությունների բանակցությունների գաղտնազերծումը: «Մենք պահանջում ենք հրապարակել այսպես կոչված 31 ճանապարհային քարտեզները», – ասաց նա՝ նշելով, որ ընթացիկ հանրահավաքը տեղի է ունենում ի պաշտպանություն հանրահավաքների ձերբակալված մասնակիցների:
Ի տարբերություն նախորդ բողոքների, նշում է ՏԱՍՍ-ը, այսօրվա հավաքը բազմամարդ չէ: Կազմակերպիչները դա վերագրում են Մինսկում ընթացող դատավարություններին, որից հետո ընդդիմության մոտ տասնյակ ակտիվիստներ առնվել են կալանքի տակ, այդ թվում՝ բողոքի նախաձեռնող Պավել Սևերինեցը: