United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ընթացքում վառելիքի արտահոսք է ունեցել: Տեղի ունեցածի հետևանքները տեսանկարահանվել են, ձայնագրությունը հրապարակվել է Twitter-ում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռի թևից արտահոսում հեղուկի հզոր շիթը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի, դեկտեմբերի 15-ին, Փարիզից Չիկագո թռչող օդանավի վրա։
Տեղի ունեցածի արդյունքում Boeing 767-ը ստիպված է եղել շեղվել նախատեսված երթուղուց: Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել բրիտանական Մանչեսթերում։