Պորտուգալիայում քաղաքացիությունը կարելի է գնել: Երկիրն իր անձնագիրը կտրամադրի ցանկացածին, ով պատրաստ է կես միլիոն եվրոյով անշարժ գույք գնել այնտեղ՝ գրում է RT-ն:
«Ոսկե այցագիր» ծրագիրը Պորտուգալիայում հայտնվել է երկու տարի առաջ: Այն իրավունք է տալիս այստեղ աշխատել և ազատորեն ճամփորդել ԵՄ-ի երկրների մեծ մասով: Ծրագիրը հատկապես գրավում է չինացիներին:
Պորտուգալական կառավարությունը արդեն տվել է համանման ավելի քան 700 այցագիր, ինչը ճգնաժամից տուժած երկրի տնտեսությանը բերել է ավելի քան 400 մլն եվրո:
«Ոսկե այցագրեր» կարող են ստանալ նաև նրանք, ովքեր այդ երկրում տասնյակ աշխատատեղեր բացող բիզնես կսկսեն: