Ապրիլի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, հայտնում է Trend-ը։
Հանդիպմանը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացումից, նշվել է, որ բարձրամակարդակ տարածաշրջանային համագործակցությունը ավանդ է ներդնում այդ կապերի մեջ։ Ընդգծվել է հաջողությունը էներգետիկ ոլորտում համագործակցության մեջ։ Նշվել է, որ կա լավ պոտենցիալ՝ ընդլայնելու կապերը Ադրբեջանի և Վրաստանի միջև զբոսաշրջության, մշակույթի, կրթության, սպորտի և այլ բնագավառներում։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրել է նախագահ Իլհամ Ալիևին այցելելու իր երկիր։










































