ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման չեղարկել է Կանզասի մայրաքաղաք Տոպիկեում դպրոցի շրջանավարտների մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր մասնակցությունը մուտքի տոմսերի ոչ բավարար լինելու հետևանքով առաջացած բողոքների պատճառով, հաղորդում է Սպիտակ տունը: Այս մասին է գրում RIA Novosti-ն:
Առաջին տիկնոջ ծրագրերի համաձայն՝ նա Տոպիկեում ելույթ կունենա ավարտական արարողությունից մեկ օր առաջ, որի մասնակիցները հնարավորություն կունենան ներկա լինել երկու արարողություններին էլ, եթե կարողանան տոմսեր ձեռք բերել:
Ավելի վաղ, 1700 մարդ ստորագրել էր պետիցիայի տակ՝ պահանջելով չեղարկել առաջին տիկնոջ ելույթը, քանի որ, անվտանգության նկատառումներով կտրուկ կկրճատվեին արարողությանը ծնողների, հարազատների և ընկերների մասնակցությունը: Արարողությունը տեղի կունենա 8 հազար տեղանոց դահլիճում և նախատեսված է միանգամից 5 դպրոցների համար:






































