Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Ոտքով հարվածել է 86-ամյա տատիկին. Չարենցավանում 17-ամյա տղան պարտքը մարելու համար ընկերոջ հետ ավազակային հարձակում է կատարել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Դ.-ի ու Վազգեն Մ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Արտյոմ Դ.-ն եղել է անչափահաս՝ 17   տարեկան, սովորել է քոլեջներից մեկի առաջին կուրսում:

Վազգեն Մ.-ն դեպքի պահին եղել է 18   տարեկան:

Արտյոմին ու Վազգենին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Նրանց խափանման միջոցը կալանավորումն էր:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 19-ին Արտյոմ Դ.-ն ու նրա ընկեր Վազգեն Մ.-ն, նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Չարենցավանի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարան՝ ոսկե զարդեր հափշտակելու նպատակով: Արտյոմ Դ.-ն, ըստ մեղադրանքի, բռնություն է գործադրել տանտիրուհու՝ 86-ամյա Մարգո Չ.-ի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է նրա դեմքին, միաժամանակ՝ ամոնիակի սպիրտ օգտագործելով՝ ցանկացել է քնեցնել տատիկին, նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս: Այդ ընթացքում Վազգեն Մ.-ն մտել է ննջասենյակ ու հափշտակել է ութ կտոր ոսկե զարդ, ինչից հետո Արտյոմն ու Վազգենը փախել են՝ տուժողի ընտանիքին պատճառելով զգալի չափերի՝ 147 հազար դրամի գույքային վնաս:

Արտյոմ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Նախաքննական ցուցմունքում Արտյոմ Դ.-ն հայտնել է, որ Վազգենի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել: Իրենք Չարենցավանի կայարանամերձ հրապարակում գործող գիշերային ակումբ էին այցելել և այնտեղ 80 հազար դրամ պարտք էին մնացել: Չկարողանալով մարել պարտքը՝ ինքը որոշել է Վազգենի հետ մտնել իրենց շենքի 7-րդ հարկում բնակվող Մարգո տատիկի բնակարան և ոսկեղեն հափշտակել: Իրենք գիտեին, որ Մարգո տատիկը օրվա ընթացքում տանը մենակ է լինում, տնեցիներն աշխատում էին:

Դեպքի օրն ինքը զանգել է Վազգենին, գնացել է նրանց տուն և հայտնել է պարտքերը մարելու նպատակով Մարգո տատիկի տուն մտնելու՝ իր որոշման մասին: Վազգենը համաձայնել է: Իրենք որոշել են անճանաչելի լինելու համար փոխել  շորերը, մտնել Մարգո տատիկի բնակարան, որի դուռը ցերեկները փականով փակ չէր լինում: Ինքը պիտի «զբաղվեր» տատիկով՝ նրան պիտի քնեցներ «նաշադիրի սպրտով», իսկ Վազգենը պիտի մտներ ննջարան ու արժեքավոր իրեր փնտրեր՝ հափշտակելու համար:

Ինքը մտածում էր, թե «նաշադիրի սպիրտով» մարդուն կարելի է քնեցնել՝ նման բան տեսել էր  ֆիլմերում, կարծում էր, թե «նաշադիրի սպիրտով»  էին ֆիլմերում մարդ քնեցնում:

Վազգենը հագել է «կապիշոնով» վերնազգեստ: Հետո գնացել են իրենց բնակարան, որը շենքի առաջին հարկում է, իսկ Մարգո տատիկենց բնակարանը՝ 7-րդ հարկում:

Այդ օրն իր քրոջ ծննդյան օրն էր, իրենց տանը հյուրեր կային: Ինքը մտել է իր սենյակ, փոխել է հագուստը՝ զինվորական համազգեստ է հագել, որի գրպանն է դրել նախապես դեղատնից 120 դրամով գնած «նաշադիրի սպիրտը»: Հագել է կանացի սև ձեռնոցներ, սպիրտը լցրել է աջ ձեռքի ձեռնոցի վրա:

Ժամը 16-ն անց 30-ի սահմաններում ինքն ու Վազգենը վերելակով բարձրացել են 8-րդ հարկ, հետո ոտքով իջել են 7-րդ հարկ, որ վերելակի դռները բացվելու ձայնը չլսվի… Շքամուտքում մարդ չկար,  Մարգո տատիկի բնակարանի դուռը կողպված չէր, իրենք հրել, բացել են դուռն ու ներս են մտել:

Որպեսզի իր դեմքը չերևա, զինվորական կանաչ շապիկը քաշել է դեմքին: Վազգենն էլ է ներս մտել, բայց կանգնել է դռան մոտ՝ իր հետևում, որպեսզի տեսնի՝ ինչ է կատարվում, ինքը կարողանո՞ւմ է տատիկին «չեզոքացնել», թե՞ ոչ:

Տատիկը դռան ձայնը լսելով՝ եկել է միջանցք: Նրա ձեռքին ափսե կար, ինքը հասկացել է, որ նա խոհանոցում ափսեներն էր լվանում: Տատիկն իրեն բարևել է, ինքն էլ նրան է բարևել բարակ, ո՛չ իր ձայնով ու հարցրել է՝ ո՞ւր են տնեցիները: Տատիկը իրեն չի ճանաչել, քանի որ ինքը զինվորական հագուստով էր, ենթադրել է, թե թոռի զինվորական ընկերն է, ծիծաղելով ասել է. «Անդո՛, թաղեմ բոյդ, յանի ինձանից լավ չգիտե՞ս՝ տնեցիները որտեղ են»: Տատիկը ոչինչ չկասկածելով՝ շրջվել ու գնացել է խոհանոց: Ինքը արագ գնացել է նրա հետևից, աջ ձեռքը դրել է նրա բերանին, որ ձեռնոցին լցրած «նաշադիրի սպիրտի» ազդեցությամբ տատիկը  քնի ու «չեզոքանա»: Վերջինիս հրել, պառկեցրել է գետնին, ձեռքը շարունակել է պահել նրա բերանին:

Այդ ժամանակ Վազգենը վազելով մտել է ննջասենյակ՝ արժեքավոր իրեր ու կանխիկ գումար գտնելու  համար: Նա իր տեսադաշտից դուրս է եկել:

Ինքը ձեռքը պահում էր տատիկի բերանին, բայց տատիկը… չէր քնում: Նա թեքվել է աջ, իր ձեռքը նրա բերանից «փախել է»: Տատիկը գոռացել է՝ օգնեք, սպանում են: Ինքը վախեցել, երկու ձեռքով բռնել է տատիկի ուսերից, նրան սեղմած պահել է հատակին, որ ոտքի չկանգնի, և ինքը կարողանա փախչել: Վազգենին գոռացել է՝ փախանք: Վազգենը դուրս է վազել ննջարանից, վախեցած նայել է իրեն ու սպասել է, որ միասին փախչեն: Ինքը բաց է թողել տատիկի ուսերը, ցանկացել է փախչել, բայց ոտքը դիպել է տատիկի ոտքին, ինքը վայր է ընկել: Ցանկացել է վեր կենալ ու փախչել, բայց տատիկը բռնել է իր շալվարի աջ փողքից: Ինքը ոտքը ցանկացել է ազատել, ուժեղ քաշել է ու առանց նայելու՝ սպորտային կոշիկի հետնամասով ուժեղ հարվածել է տատիկի դեմքին: Ինքը հարվածի պահին չի հասկացել՝ նրա որ մասին հարվածեց, ինքը շատ վախեցած էր և միայն ուզում էր փախչել:

Վազգենի հետ դուրս են եկել, թակել են դիմացի հարևանի դուռը, որ դուրս գան ու տատիկին օգնեն, իրենք աստիճաններով վազելով իջել են առաջին հարկ, մտել են իրենց բնակարան, անմիջապես գնացել են իր սենյակ: Ինքը Վազգենին հարցրել է՝ ի՞նչ հասցրեց գողանալ, նա ցույց է տվել մի քանի կտոր ոսկե զարդ ու նորից դրել է գրպանը: Ինքն անմիջապես սկսել է փոխել շորերը, բայց այդ ժամանակ իրենց տուն է  մտել հարևան Վարուժանը ու գոռացել է իր մոր վրա՝ աղջի, տղեդ ուրա, սպանելու եմ: Վարուժանի ձեռքին շամփուր կար: Նա ոտքի հարվածով ջարդել է ննջասենյակի դռան ապակին, ներս է մտել, բայց իրեն չի հարվածել, հարևաններից մեկը նրան տարել է: Վարուժանը տեսել էր ծեծված տարեց հարևանուհուն, զայրացել էր, բայց նա իրեն չի հարվածել: Իր հարազատները չեն հասկացել՝ ինչ է կատարվում: Վազգենն այդ ընթացքում գնացել է՝ հետը տանելով ոսկե զարդերը: Քիչ անց իրենց տուն են եկել ոստիկանները: Ինքն արդեն շորերը փոխել էր, ոստիկաններին ստել է՝ ասելով, թե կապ չունի տեղի ունեցածի հետ: Այնուհետև հանդիպել է Վազգենին, հարցրել է՝ ո՞ւր է ոսկեղենը, նա ասել է, թե շորերի հետ թողել է նախկին շուկայի մոտ գտնվող հուշարձանի մերձակայքում: Ինքը հետո է իմացել, որ Վազգենը ոսկե զարդերը հանձնել էր ծանոթ ոսկերիչի, որն ասել էր, թե ոսկին 10 գրամ է, կգնի 100 հազար դրամով…

Արտյոմը զղջացել է կատարածի համար, ոստիկանությունում խոստովանել է: Պնդել է, թե ոտքով դիտավորյալ չի հարվածել տատիկին, փախչելու համար ցանկացել է ոտքն ազատել…

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Արտյոմ Դ.-ն պատասխանել է դատավարության կողմերի հարցերին:

Նշել է, թե ինքն ու Վազգենը նախապես չէին պայմանավորվել, չէին ծրագրել՝ ով ինչ պիտի անի: Մարգո տատիկն իրենց ընկերոջ տատիկն է, իրենք նախապես չէին որոշել նրա նկատմամբ բռնություն գործադրել… Իրենց պարտքն առաջացել էր գիշերային ակումբից օգտվելու արդյունքում…

Արտյոմ Դ.-ն նշել է՝ իր կարծիքով՝ մարդուն «քնեցնելը» բռնություն գործադրել չէ, բռնություն գործադրելը ծեծելն է…

Ինքն ու Վազգենը տուժողի թոռան հետ մի քանի անգամ գնացել էին նրանց տուն՝ «ընկերական հարաբերություններից ելնելով»: Նրանց ննջասենյակում ինքը նախկինում չէր եղել:

Արտյոմ Դ.-ն պնդել է, թե ինքը դեպքի ընթացքում տուժող տատիկի հանդեպ եղել է «հարգալից,», չի ցանկացել նրան վնաս պատճառել…

Վազգեն Մ.-ն նույնպես առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե նախկինում տուժողի թոռան հետ մտել էր նրանց ննջասենյակ ու տեսել էր՝ որտեղ է նրանց ոսկեղենը: Ոսկե զարդերն իրենց պետք էին գիշերային ակումբում պարտք փակելու համար: Ինքը վերցրել է մի քանի զարդ, ուրիշ արժեքավոր իրեր կամ գումար չի փնտրել: Ինքը չի տեսել Արտյոմի կողմից տատիկի նկատմամբ բռնություն  գործադրելու գործողություն, իրեն թվացել է՝ նա տատիկին պիտի զբաղեցներ՝ պիտի խոսեր հետը, իսկ ինքն այդ ընթացքում ննջասենյակից պիտի վերցներ մի քանի ոսկե զարդ: Անձամբ ինքը տատիկի նկատմամբ բռնություն չի գործադրել, իրենք նախապես չեն պայմանավորվել տատիկին որևէ կերպ վնասելու մասին:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է գնահատել, որ Արտյոմ Դ.-ի կատարած արարքը եղել է ավազակային հարձակում:

Միևնույն ժամանակ դատարանը հանգել է հետևության, որ մյուս ամբաստանյալի՝ Վազգեն Մ.-ի արարքը պետք է որակվի որպես կողոպուտ:

Դատարանը հաշվի է առել, որ դեպքի պահին Արտյոմ Դ.-ն անչափահաս էր՝ դեռ 17 տարեկան:

Արտյոմ Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի միայն 3-րդ կետով ու դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Վազգեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Երկու ամբաստանյալի պատժի սկիզբը հաշվվելու է նույն օրից՝ 2018 թվականի մայիսի 20-ից:

Իրեղեն ապացույց ճանաչված ութ կտոր ոսկե զարդերը դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո կվերադարձվեն տուժողին:

Արտյոմ Դ.-ից ու Վազգեն Մ.-ից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 124 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում