Այս տարին, հղի Սկարլետ Յոհանսոնի համար հագեցած է խոստանում լինել. արդեն շուտով կսկսվի «Լյուսի» ֆիլմի պրոմո-շրջագայությունները, որտեղ դերասանուհին խաղացել է գլխավոր դերը: Ամբողջ թափով ընթանում են նաև «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի նկարահանումները, և հնարավոր է, մոտ ապագայում աստղը սկսի աշխատել Disney ստուդիայի «Ջունգլիների գիրքը» ֆիլմի վրա, արտասահմանյան տաբլոիդներին մեջբերելով՝ գրում է spletnik.ru-ն:
Տեղեկատվության համաձայն՝ Սկարլետն այժմ բանակցություններ է վարում պրոյեկտին մասնակցելու համար: Հաղորդվում է, որ Քիփլինգի պատմվածքների հավաքածուի նոր էկրանավորման մեջ Յոհանսոնի ձայնով կխոսի պիթոն Կաան:
Լուրեր են պտտվում նաև այն մասին, որ ֆիլմում իրենց մասնակցությունը կունենան նաև Իդրիս Էլբան, Լյուպիտա Նիոնգոն:
Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ֆավրոն: Այն համաշխարհային վարձույթում կհայտնվի հաջորդ տարվա հոկտեմբերի 9-ին:







































