Ավստրիայի բնակիչ Թոմաս Շմիդլը մտածել է արտադրել շնապս՝ թունդ խմիչք, սունկ թորելու միջոցով։ Այս մասին գրում է Kurier-ը։
44-ամյա ձեռներեցը պատմել է, որ 25 լիտր սնկային ալկոհոլային խմիչքի պատրաստման համար անհրաժեշտ է 90 կգ սպիտակ սունկ։ Արդյունքում ստացվում է խմիչք սպիտակ սնկի բույրով, սակայն համով այն քիչ է տարբերվում սովորական մրգային շնապսից։
Սունկից բացի, թունդ խմիչքի պատրաստման համար Շմիդլն օգտագործում է նաև շնապսի արտադրության համար անսովոր մեկ ուրիշ բաղադրիչ՝ ճակնդեղը։ Ավստրիացու խոսքով՝ ճակնդեղի շնապսը բուրում է ինչպես ճակնդեղի աղցանը։ Միաժամանակ համը շատ քիչ է հիշեցնում խմիչքում արմատապտղի առկայությունը։