Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այն մասին, որ արևմտյան երկրների պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ չեն կրում վճռորոշ բնույթ, տեղեկացնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։
«Բայց դա, այնուամենայնիվ, պլյուսների շարքը չես դասի»,- հավելել է նախագահը։ Նրա խոսքով՝ որևէ պատժամիջոց արդյունավետ չէ արդի աշխարհում և չի տալիս հարկավոր արդյունքը»։
«Այդ ամենը ավելի շուտ կրում է քաղաքական բնույթ»,- հայտարարել է Պուտինը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե Ռուսաստանի դեմ մոտ ժամանակներս կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել, եթե նա չկատարի ժնևյան համաձայնագրի պայմանները։








































