Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արմեն Սարգսյանի վճռական քայլը, կամ նախագահի քաղաքական մենությունը

ՍԴ շուրջ իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով․ այսօր արդեն մեղադրանք է առաջադրվել Բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, որի երբեմնի նախարարական գործունեությունն իրավապահների մոտ կոռուպցիոն ռիսկերի կասկածներ է ծնել։

Սակայն ինչքան էլ պարադոքսալ է՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններում թիրախավորվել է նախագահ Արմեն Սարգսյանը, ընդ որում՝ եթե քաղաքական իշխանությունն անտարբեր դիտորդի կարգավիճակում հետևում է նախագահի ինստիտուտի վարկաբեկմանն ուղղված համակարգված արշավին, ապա նախկին համակարգի սեգմենտները անխնա քննադատության են ենթարկում նախագահին՝ նրա նստավայրի մոտ կազմակերպելով ակցիաներ, որոնք դուրս են քաղաքական էթիկայի շրջանակներից։

«ՍԴ մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց երեկ ու, թերևս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաթղթի նկատմամբ բացակայում է քաղաքական և հանրային կոնսոլիդացիան, նրա գրասենյակը հանդես եկավ բավականին խոսուն մեկնաբանությամբ․ «Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է օրենքը՝ գտնելով, որ օրենքի գործողության ընթացքում Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը՝ «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը»։

Սա հազվադեպ դեպքերից է, երբ նախագահը որևէ օրենք ստորագրում է՝ հավելյալ պարզաբանումներով, տվյալ դեպքում՝ Սարգսյանի խոսքի հասցեատերը, ըստ էության, հակամարտող կողմերից զատ՝ հասարակությունն է, որի համար, անկեղծ լինենք, այնքան էլ հասկանալի չեն այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՍԴ շուրջ։

ՍԴ անդամների համար վաղ կենսաթոշակներ առաջարկող օրենքը, մեղմ ասած, անհեթեթ է՝ իր տրամաբանությամբ ու ճգնաժամը հանգուցալուծելու ռեցեպտով, մյուս կողմից՝ քաղաքական իշխանությանը հնարավորություն պետք է ընձեռել լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից։ Արմեն Սարգսյանը հատուկ շեշտադրել է դատարանի անդամների «կամավորության սկզբունքը»՝ դրանով հանդերձ դառնալով մի օրենքի քաղաքական պատասխանատուն, որի հեղինակն ինքը չէ ու թերևս կարելի է ենթադրել, որ նախագահը չէր ստանձնի նման նախաձեռնության քաղաքական պատասխանատվություն, եթե անցյալ տարվա բուռն իրադարձությունների փուլից մինչ այսօր չստանձներ այն կայունացնող գործառույթը, որն իրավմամբ նպաստեց հեղափոխության թավշյա ընթացքին։ Համոզված կարելի է պնդել, որ այս օրենքի պարագայում հենց այդ մոտիվն է գերակա եղել Արմեն Սարգսյանի համար։

Արմեն Սարգսյանը չի հակադրվել խորհրդարանական մեծամասնության, մեծ հաշվով՝ քաղաքական իշխանության նախաձեռնությանը՝ համարելով, որ նշված օրենքը՝ անկախ իր ակնհայտ թերություններից, հեղինակվել է քաղաքական լեգիտիմության մանդատի շրջանակներում։ Մյուս կողմից նախագահը հատուկ շեշտադրել է ՍԴ անդամների «կամավորության սկզբունքի» մասին՝ թերևս ընդգծելով խնդրի լուծման հիմնական սուբյեկտին՝ ՍԴ գործող կազմին, որի յուրաքանչյուր անդամ ինքնուրույն է որոշելու վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունը՝ այդպիսով ձևավորելով դատարանի համապարփակ կարծիքը։

Արմեն Սարգսյանը մնացել է արբիտրի ու պետության գլխի շրջանակներում՝ մի կողմից հարգելով խորհրդարանի որոշումը, մյուս կողմից՝ կարևորություն տալով ՍԴ անդամների դիրքորոշումներին։ Եթե Արմեն Սարգսյանը ստորագրեր օրենքը՝ առանց հրապարակային հայտարարության, նրան թերևս կարելի կլիներ մեղադրել քաղաքական չեզոքության սկզբունքը խախտելու կամ քաղաքական իշխանության օրակարգը սպասարկելու մեջ, սակայն այս դեպքում Արմեն Սարգսյանը գնդակը թողել է ՍԴ անդամների դաշտում՝ նրանց վերապահելով ԱԺ ընդունած օրենքը կյանքի կոչելու կամ դրա օրենսդրական հետևանքները զրոյացնելու առաքելությունը։

Մյուս կողմից, եթե Արմեն Սարգսյանն օրենքը չստորագրեր կամ ՍԴ-ին հասցեագրեր՝ այն ստորագրելու փոխարեն, ապա ակամայից տուրք էր տալու նախկին համակարգի օրակարգին՝ երկրում հասունացնելով համապարփակ ճգնաժամ, որի հանգուցալուծման քաղաքական գործիքակազմը տեսանելի չէ։

Արմեն Սարգսյանը կատարել է վճռական քայլ, որը նրան ակամայից դնում է քաղաքական կարճաժամկետ մենության մեջ, սակայն հարթակներ է ստեղծել ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամի լեգալ հաղթահարման համար, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնեն ՍԴ անդամները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում