Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հինգշաբթի Ուկրաինային սահմանակից շրջաններում սկսվել են գումարտակային տակտիկական խմբերի զորավարժություններ, հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։
«Զորքերը մշակում են երթերն իրենց ընթացքով կատարելագործելու և առաջադրանքներն ըստ նշանակության կատարելու համար տեղակայման հարցերը»։ Նա նաև հայտնել է, որ ավիացիան թռիչքներ է կատարում պետական սահմանի մոտակայքում։
Սահմանին մոտ զորավարժությունների մասին որոշումը Ռուսաստանի պաշտպանության նախարարը բացատրում է նրանով, որ Մոսկվան «ստիպված է արձագանքել» իրավիճակի ընթացքին Ուկրաինայի հարավ-արևելքում, որը նա նկարագրել է այսպես. «Խաղաղ քաղաքացիների դեմ գործում են Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ, ինչպես նաև գումարտակ «Աջ սեկտորի» ծայրահեղականներից։
Հինգշաբթի օրը ուկրաինական Սլավյանսկում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ և զոհեր։












































