Monday, 29 06 2026
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել տոնական օրերին պոլիկլինիկաների աշխատելու առաջարկով

Հայաստանում սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված անհանգստացնող իրավիճակ առայժմ չկա: Ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ ներկայում սեզոնին բնորոշ իրավիճակ է:

«Վերջին տվյալները ներկայացնեմ: Դեկտեմբերի 26-ի տվյալներով սուր շնչառական վարակներով ամբողջ հանրապետությունում պոլիկլինիկաներին դիմել է 792 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նույնիսկ նվազել է: Նույն իրավիճակը նկատում ենք հոսպիտալացումների շրջանում: Նույն օրվա դրությամբ ամբողջ հանրապետությունում հոսպիտալացումների թիվը կազմում է 525»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Արձանագրված դեպքերի 80-90 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները: Այս կառուցվածքում առավել բարձր թիրախային խումբ են համարվում 0-5 տարեկան երեխաները: Մասնագետը նշեց, թե մտավախություն կա, որ տոնական օրերից հետո սուր շնչառական վարակների մի փոքր ակտիվացում կլինի:

«Սովորական օրերին, երբ մենք վատառողջ ենք լինում, մնում ենք տանը, հյուր չենք գնում, հյուր չենք ընդունում: Տոնական օրերին իրավիճակը բոլորովին այլ է: Այս հյուրաշատ շրջանում սուր շնչառական վարակը միմյանց փոխանցելու ռիսկը մեծանում է: Հորդորում ենք ամեն դեպքում վատառողջ լինելու պարագայում մնալ տանը»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել, անտեղի հակաբիոտիկներ չընդունել, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: Առողջապահության նախարարությունն առաջարկությամբ հանդես է եկել, որ տոնական օրերին պոլիկլինիկաներն աշխատեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում