18-ակի Օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսը մեկնաբանել է մարզական կարիերան վերսկսելու իր որոշումը:
Ամերիկացի հայտնի լողորդը կմասնակցի Արիզոնայի մրցաշարերին, որոնք անցկացվելու են ապրիլի 24-26-ին: Ֆելպսը հանդես չի եկել` սկսած 2012 թվականի օգոստոսից:
«Ես դա անում եմ ինձ համար: Եթե ինձ չհաջողվի հասնել այնպիսի հաջողությունների, ինչպիսիք դուք ինձանից սպասում եք, դուք կարող եք եզրակացնել, որ ես փչացրի իմ կարիերան, բայց դա սուբյեկտիվ կարծիք կլինի: Ես անում եմ սա, քանի որ ցանկանում եմ վերադառնալ: Ես կրկին հաճույք եմ ստանում լողավազանում գտնվելիս և լողալիս ինձ երջանիկ եմ զգում: Անհամբերությամբ սպասում եմ իմ մեկնարկին»,- Ֆելպսի խոսքերը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները:









































