Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում ռազմական գործողությունների սրման ֆոնին ավելի քան 150 հազար տեղահանված անձինք տեղափոխվել են Թուրքիայի հետ սահման։ Այս մասին RIA Novosti-ին ասել է Կարմիր մահիկի ընկերության թուրքական մասնաճյուղի ղեկավար Քերեմ Քընըքը:
«Հիմնականում Իդլիբի հարավային մասերում Ռազմական գործողությունների սաստկացման արդյունքում ավելի քան 150 հազար մարդ ստիպված է եղել տեղափոխվել Մաարաթ-է-Նուուման քաղաքից և գյուղական վայրերից: Այս մարդիկ գնացել են Իդլիբի հյուսիս՝ մոտենալով Թուրքիայի սահմանին», – ասել է Քընըքը:
Նա հավելել է, որ Իդլիբում գործող փախստականների ճամբարներն արդեն լիքն են, և անհնար է նոր մարդկանց տեղավորել:











































