Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Հաղթած պարտված ժողովուրդը

Գլոբալ քաղաքականության հարթակում փոքրաթիվ մեր ժողովրդի ճակատագիրը դարձավ գերտերությունների տուր և առի մանրադրամ… Սովորաբար միջազգային պայմանագրերը պետությունների միջև ռազմաքաղաքական, տնտեսական, հոգևոր- մշակութային, գաղափարախոսական ծրագրված հարաբերակցությունների դրսևորում են: Առաջին համաշխարհային պատերազմից հետո կնքված Բրեստ- Լիտովսկի, Բաթումի, Սևրի, Կարսի, Լոզանի պայմանագրերը այս իրողությունների դրսևորումն են: Ի՞նչ կատարվեց մեր ժողովրդի հետ, մութ դիվանագիտական խոհանոցում ինչո՞վ է բացատրվում մեր ձախողվածությունը:

Մի կողմից` հայ ժողովրդի ներուժի առավելագույն հավաքականություն, մյուս կողմից` ժողովուրդ` կանգնած Աստծու և իր ճակատագրի առջև մեն-մենակ: Դարասկզբի «Նամակ ռուսաց թագավորի» համախտանիշը, դեպքերի զարգացման անկանխատեսելի ընթացքը հանգեցրին Մեծ եղեռնին, ինչը, ուզենք, թե չուզենք, հայ ժողովուրդը դեռ երկար կպահպանի իր գենետիկ հիշողության մեջ: Առաջին համաշխարհային պատերազմում միմյանց դեմ պայքարեցին իրար փոխբացառող ուժերը` «Ատլանտը» (Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը) և «Քառյակ դաշինքը» (Գերմանիան, Ավստրո- Հունգարիան, Բուլղարիան):

Պատերազմի սկզբին մասնակցեց 8 պետություն` 732 միլիոն բնակչությամբ, վերջին` 33, 5 միլիարդ բնակչությամբ: Հայկական լեռնաշխարհը Կովկասում Թուրքիայի համար խոչընդոտ էր Թուրանի ճանապարհին, հայերը` արգելք համարվող տարր: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Թուրքիան փորձում էր չեզոքություն պահպանել, բայց դա հղի էր իր համար վտանգավոր հետևանքներով, քանի որ այս երկիրը կանգնած էր մասնատման վտանգի առաջ. Պոլիսը Ռուսաստանին էին խոստացել: Թուրքիայում Էնվեր փաշան այս առումով անընդունելի է համարում այն ժամանակվա վարչապետ Սաիդ Հալիմ փաշայի չեզոք դիրքորոշումը:

Առհասարակ` Թուրքիայի համար Առաջին համաշխարհային պատերազմը բավական լուրջ խորապատկեր ուներ. դաշնակից Գերմանիան իր ձեռքից խլել էր Ավստրիան, Բոսնիան, Հերցոգովինան, մյուս դաշնակից Իտալիան բռնազավթեց աֆրիկյան Տրիպոլին, Պենկազին և միջերկրական կղզիները: Բացի այդ` Գերմանիան մասնակցում էր հայկական բարենորոգումների ծրագրին:

Միաժամանակ հարկ է նշել, որ Գերմանիայի համար շահեկան էր Թուրքիայի զարգացումը և հակառակը` նրա մասնատումը ձեռնտու չէր: Եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիային հաջողվեր չեզոքություն պահպանել, ապա հայերի ցեղասպանության համար ռազմա-քաղաքական պայմաններ չէին ստեղծվի: Անգլիայի համար ավելի վտանգավոր էր Գերմանիան, քան Ռուսաստանը, քանի որ Գերմանիան Բասրայի ծոցից ներս տնտեսական նպատակներ էր հետապնդում: Այսպիսով` դարասկզբին Թուրքիայի դաշնակցությունը Գերմանիայի հետ ռազմաքաղաքական պայմաններ ստեղծեց հայ ժողովրդի ցեղասպանությունը իրականացնելու համար:

Հայ կամավորականները ռուսական բանակի կազմում կռվեցին, և 1914 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թվականի հունվարի 5-ը ընկած մոտավորապես միամսյակում ռուսական բանակը Սարիղամիշի շրջանում գլխովին ջախջախեց թուրքական 110 000-ոց բանակը: Կենդանի մնաց սոսկ 12 000 մարդ: Այդուհետ սկսվում է հայ կամավորականների հաղթարշավը: Սարիղամիշի հաղթանակը հեշտացնում է Անգլիայի վիճակը Սուեզում և Իրաքում: Սակայն 1915 թվականի ընթացքում Եվրոպական ճակատում Անտանտի ուժերը որոշ նահանջներ ունեցան: Պատերազմի փոքրասիական ճակատում ռուսական բանակը 1915 թվականի օգոստոսի սկզբին Ալաշկերտի դաշտում ծանր պարտության մատնեց թուրքական բանակին, որը ունեցավ 7000 զինվորի կորուստ:

Ալաշկերտի մարտերին մասնակցեց հայ կամավորականների ջոկատը` Վարդան Խանասորցու (Մեհրաբյան) գլխավորությամբ: Ալաշկերտի հաղթանակը ձախողեց Պարսկաստան մտնելու գերմանա-թուրքական հրամանատարության մշակած ծրագիրը: 1916 թվականին Անտանտը ակնհայտ առավելություն ստացավ «Քառյակ դաշինքի» նկատմամբ: Վերդենի մոտ կասեցվեց Գերմանիայի հարձակումը, որտեղ վերջինս կորցրեց 600 հազար զինվոր և սպա: Եվրոպական ճակատում լուրջ պարտություն կրեց ավստրո-հունգարական բանակը` կորցնելով 400 հազար զինվոր և սպա:

Արևելյան ճակատում ռուսները 1916 թվականի փետրվարի 3-ին գրավեցին Էրզրումը, որտեղ ոչնչացվեց թուրքական բանակի 2/3-ը, այսինքն` 66 հազար մարդ: Էրզրումի գրավմանը ևս մասնակցեցին հայ կամավորականները: Էրզրումի գրավումը ոգևորություն առաջացրեց Անգլիայում և Ֆրանսիայում: Այս երկրները մտածեցին, որ ժամանակն է Ռուսաստանին ներկայացնել Սայքս-Պիկոյի ծրագիրը, համաձայն որի` ասիական Թուրքիայի մեծ մասը բաժանվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի միջև, իսկ Արևմտյան Հայաստանը, Հեքիարի մարզը և Սև ծովի հարավային մի հատվածն անցնում էր Ռուսաստանին: Այս ծրագիրը 1916 թվականի փետրվարի 25-ին Պետրոգրադում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովին ներկայացրին Անգլիայի և Ֆրանսիայի դեսպանները: Այսպիսով` Ռուսական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի ասիական մասի բաժանման մասնակիցներից մեկն էր լինելու:

Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում Ռուսաստանը հաջող պատերազմել է 2 ճակատներում, սակայն բոլշևիկյան հեղաշրջումը սատանայաբար շրջում է պատմության անիվը, Լենինը գրչի մեկ հարվածով ի չիք է դարձնում վելիկոռուսների շահերը. պարտվող Գերմանիայի և Թուրքիայի հետ պայմանագիր է կնքում և պարտվող կողմին զիջում է Ռուսական կայսրության մոտավորապես 1 միլիոն ք/կմ տարածք: Թուրքիան փրկվում է կործանումից: Հարկ է ընդգծել մի կարևոր իրողություն ևս, Եվրոպան ցայսօր չի ներում Ռուսաստանին` իրականացրած արյունալի հեղափոխությունների համար, երբ միլիոնավոր մարդկային ճակատագրեր խեղվեցին: Այս համապատկերում ռուսահայերի նկատմամբ դրական վերաբերմունք չկար Եվրոպայում. նրանք համարվում էին նվիրյալ` առաջապահ հեղափոխականներ…: Գործոններ, որոնք ծանր են անդրադառնալու հայ ժողովրդի պատմական ճակատագրի վրա:

1918 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում` Կոմպիենի անտառում գտնվող Ռետոնդ կայարանի մոտ, վագոն-սրահում կնքվեց պատերազմի կարևորագույն զինադադարը Գերմանիայի և Անտանտի միջև. Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան Անտանտի կողմից ընդունեց ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը: Առաջին համաշխարհայինը 15 միլիոն մարդու կյանք խլեց, նույնքանն էլ հաշմանդամ դարձավ: Ժողովուրդների վնասները կազմում են միլիարդավոր դոլարներ: Հայաստանը «Անտանտի» կազմում էր: Պատերազմում կրած Հայաստանի վնասը, նվազագույն հաշվարկներով, կազմել է 19 միլիարդ 130 միլիոն 982 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը համարժեք է ԱՄՆ 3 միլիարդ 693 միլիոն 239 հազար 766 դոլարի (ոսկով): Տեղահանվեց 2 միլիոն 650 հազար հայ, սպանվեց 1, 5 միլիոնը:

Անդրադառնանք մեր համազգային խնդիրների լուծման արդի միջազգային վիճակին: ՄԱԿ-ն ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հյուսիսատլանտյան դաշինքը ևս ճանաչեց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Վերջին հաշվով` ինչ մակարդակներով էլ ընթանան Ղարաբաղի շուրջ բանակցությունները, միջազգային իրավունքի տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնային է լինելու: Այս դեպքում հարց է ծագում. ինչու՞ 90-ականներին միջազգային հանրության վերաբերմունքը հայամետ էր, հայանպաստ: Մնում է ենթադրել, որ դա կապված էր Հայաստանում մեկնարկած ժողովրդավարական շարժման հետ, երբ դրվում էին ժողովրդաիշխանության հիմքերը: Ժամանակի ընթացքում նոր հաստատվող ժողովրդավարությունը Հայաստանում փոխակերպվեց ավտորիտարիզմի, այդուհետ` տոտալիտարիզմի: Մենք այդ առումով գերազանցեցինք Ադրբեջանին: Աշխարհի վերաբերմունքը նորից փոխվեց մեր հանդեպ: Ասել է թե` համազգային մեր խնդիրները նորից վտանգված են..

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում