Մի քանի տասնամյակ անց Հոլիվուդում որոշել են նկարահանել առաջին լիամետրաժ ֆիլմը Ֆլեշ Գորդոն սուպերհերոսի մասին:
Ֆիլմի սցենարի վրա արդեն աշխատում են նոր «Սթարթրեքի» հեղինակները, ֆիլմը կարտադրի 20th Century Fox-ը:
Film Divider պարբերականի տվյալներով՝ սցենարիստներ Ջեյդի Փեյնն ու Պատրիկ Մակ-Քեյը պատրաստվում են կատարել սյուժեի ու կերպարի «վերբեռնում»՝ դնելով երկու կոմիքսների հիմքը:
Գորդոնի մասին նախորդ ֆիլմը նկարահանվել է 1980-ին: Այն թեև չունեցավ մեծ հաջողություն, սակայն պատմության մեջ մտավ սաունդթրեքը, որը գրեց Queen-ը:











































