10 օրում մոտ 2 մլն մարդ է դիտել YouTube-ում հայտնված տեսագրությունը, որում Զատկի նախօրեին Գերմանիայի հնագույն Art Cologne ցուցադրությանը շվեյցարացի նկարչուհի Միլա Մոյրեն ցուցադրել է իր գործերի «երկունքի ցավերը»:
Մերկ նկարչուհին հեշտոցից հրելով դուրս է գցել ներկած ձվեր, որոնք ընկնելով կտավի վրա՝ կոտրվել են ու ստեղծել նկարներ:
PlopEgg ներկայացման ժամանակ Մոյրեն «ծննդաբերել է» իր նկարը հենց ցուցադրման տաղավարում:
Նկարչուհին իր ոճն անվանում է «ունիվերսալ սիմվոլիզմ»: «Ես ցանկանում եմ իմ արվեստն արտահայտել մարմնով և հոգով… »,- ասել է նա:
Նկարչուհին ապրում և ստեղծագործում է Դյուսելդորֆում՝ գրում է The Huffington Post-ը:










































