Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով առաջարկել է Ռուսաստանին ընդգրկվել իր երկրի կազմում: Այս մասին նա հայտարարել է Эхօ Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցում:
Միասնական պետության ձևաչափի շուրջ քննարկման ընթացքում Լուկաշենկոն ասել է․ «Դուք ցանկանում եք ընդհանուր նախագահ և ընտրություններ: Կա շատ պարզ տարբերակ, որը կընկալվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում․ դուք միանում եք Բելառուսին»: Ըստ Լուկաշենկոյի, անարդար է խոսել միայն Բելառուսի Ռուսաստանին միանալու մասին:
«Ի՞նչ, ռուսները դեմ կլինեն: Ոչ: Բելառուսները նույնպես: Ինչո՞ւ եք մեզ հրավիրում Ռուսաստանի կազմ, բայց ինքներդ չեք դիտարկում հակառակ տարբերակը», – ծիծաղելով հարցրել է Լուկաշենկոն:











































