Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Արդյունքը լինելու էր «ցեղասպանության» արտաբերումը

Այսօր ապրիլի 24-ն է: Հայոց պատմության տարեգրության մեջ մեկընդմիշտ ամրագրված «Հայոց Մեծ Եղեռնի» սգո հիշատակի օր: Աշխարհասփյուռ հայությունն այսօր հարգանքի իր տուրքն է մատուցում 1915թ.-ի կոտորածներին զոհ գնացած ավելի քան 1, 5 մլն նահատակների հիշատակին: Եվ նույնն է պահանջում համայն մարդկությունից՝ ընդունել և դատապարտել հայ ժողովրդի դեմ իրականացված եղեռնագործությունը, արարքին տալ համարժեք գնահատական, կատարվածը որակել որպես ցեղասպանություն:

Պայքար ցեղասպանության ճանաչման համար

1915թ.-ի կոտորածները միջազգային հանրությանը որպես ցեղասպանություն ներկայացնելու, այն ճանաչելու և դատապարտելու պայքարը ժամանակագրորեն կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինը 1965-ին խորհրդային կարգերի օրոք սկսված ժողովրդական հուզումներն էին, երբ առաջին անգամ տեղի ունեցան զանգվածային միջոցառումներ, որոնց ժամանակ ժողովուրդը և նրան առաջնորդող մտավորականությունը բարձրաձայնեցին ցեղասպանության, Հայ դատի, պահանջատիրության մասին:

Ի դեպ, այն տարիների հատուկ ծառայությունների և ռազմական հետախուզության ոլորտի աշխատակիցների ժլատ տեղեկատվության համաձայն` այն օրերին, երբ Երևանում սկսվել էին ուսանողական զանգվածային ցույցեր, սահմանի մյուս կողմում թուրքերը նախապատրաստական աշխատանքներ էին տանում ռազմական ծանր տեխնիկան սահմանից հեռացնելու ուղղությամբ: Սահմանից հեռացնելու և ոչ թե սահմանին մոտեցնելու, քանզի ըստ թուրքական կողմի տրամաբանության, Խորհրդային Միությունում ոչինչ չէր կարող լինել առանց պետության միջամտության և թույլտվության: Հետևաբար Խորհրդային Հայաստանում սկսված հուզումները, պահանջատիրական կոչերը, առանց Մոսկվայի թույլտվության չէին կարող լինել: Ուստի, եթե Մոսկվայի գիտությամբ հայերը դուրս են եկել փողոց և պահանջում են իրենց հողերը, ապա դրա հետևում նուրբ մշակված գործողությունների ծրագիր կա, որը հավանաբար առանց ռազմական միջամտության չէր կարող լինել: Իսկ ինչ-ինչ, բայց խորհրդային ռազմական հզորությանը Թուրքիան չէր կարող դիմակայել, այդ իսկ պատճառով իր ռազմական ծանր տեխնիկան հեռացնում էր սահմանից:

Սակայն, քանի որ Մոսկվան այդ պահին չուներ սահմանների փոփոխման ցանկություն, ուստի 1965-ի ժողովրդական պոռթկման շոշափելի արդյունքը եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը (ճարտարապետներ Թարխանյան և Քալաշյան) և հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակումը, որոնք բռունցքվեցին Ազատության հրապարակում 1988-ին: Իսկ միջազգային հանրության կողմից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը՝ 1965 թ.-ին, խորհրդարանի ընդունած բանաձևի տեսքով: Երկրորդ փուլը, ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին, սկսվում է 1991 թ.-ից, այն է՝ Հայաստանի Հանրապետության, որպես անկախ պետության հռչակման պահից:

Ամեն տարի նույն հույսով

Անկախության այս տարիների ընթացքում, աշխարհի շուրջ 200 ճանաչված պետություններից, հայոց ցեղասպանությունը ընդունել, ճանաչել և դատապարտել են մոտ 20 պետություն, որը բանաձևի, որը օրենքի տեսքով: Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչև պետությունների ղեկավարներն ու օրենսդիր մարմինները: Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թ.թ.:

1. Շվեդիա, խորհրդարանական բանաձև, մարտի 11, 2010

2. Չիլի, Սենատ, բանաձև- հուլիսի 7, 2007.

3. Արգենտինա, օրենք, հունվարի 11, 2007.

4. Արգենտինա, Սենատ, հատուկ հայտարարություն, ապրիլի 19, 2006.

5. Լիտվա, Վեհաժողով, բանաձև, դեկտեմբերի 15, 2005

6. Եվրոպական խորհրդարան, բանաձև. Սեպտեմբերի 28, 2005,

7. Վենեսուելա, Ազգային վեհաժողով, բանաձև, հուլիսի 14, 2005,

8. Գերմանիա, խորհրդարան, բանաձև, հունիսի 15, 2005

9. Արգենտինա, Սենատ, բանաձև, ապրիլի 20, 2005

10. Լեհաստան, խորհրդարան, բանաձև, ապրիլի 19, 2005,

11. Նիդեռլանդներ, խորհրդարան, բանաձև, դեկտեմբերի 21, 2004

12. Սլովակիա, Ազգային վեհաժողով, բանաձև, նոյեմբերի 30, 2004,

13. Կանադա, Համայնքների պալատ, հռչակագիր, ապրիլի 21, 2004,

14. Արգենտինա, Սենատ, հռչակագիր, մարտի 31, 2004,

15. Ուրուգվայ, օրենք, մարտի 26, 2004,

16. Արգենտինա, օրինագիծ, մարտի 18, 2004,

17. Շվեյցարիա, Ազգային խորհուրդ, բանաձև, դեկտեմբերի 16, 2003,

18. Արգենտինա, Սենատ, բանաձև, օգոստոսի 20, 2003,

19. Կանադա, Սենատ, բանաձև, հունիսի 13, 2002,

20. Եվրոպական խորհրդարան, բանաձև, փետրվարի 28, 2002,

21. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդի և Գարեգին 2-րդի համատեղ հայտարարություն, սեպտեմբերի 27, 2001,

22. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդի աղոթքը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում, սեպտեմբերի 26, 2001,

23. Ֆրանսիա, օրենք, հունվարի 29, 2001,
24. Իտալիա, Պատգամավորների պալատ, բանաձև, նոյեմբերի 16, 2000,

25. Եվրոպական խորհրդարան, բանաձև, նոյեմբերի 15, 2000,

26. Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ, նոյեմբերի 7, 2000

27. Լիբանան, խորհրդարան, բանաձև, մայիսի 11, 2000,

28. Շվեդիա, խորհրդարան, զեկույց, մարտի 29, 2000,

29. Ֆրանսիա, Ազգային ժողով, օրինագիծ, մայիսի 28, 1998,

30. Բելգիա, Սենատ, բանաձև, մարտի 26, 1998,

31. Լիբանան, Պատգամավորների պալատ, բանաձև, ապրիլի 3, 1997

32. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, բանաձև 3540, հունիսի 11, 1996

33. Հունաստան, խորհրդարան, բանաձև, ապրիլի 25, 1996

34. Կանադա, Համայնքների պալատ, բանաձև, ապրիլի 23, 1996

35. Ռուսաստան, Պետական դումա, բանաձև, ապրիլի 14, 1995

36. Արգենտինա, Սենատ, բանաձև, մայիսի 5, 1993

37. Եվրոպական խորհրդարան, բանաձև, 18 հունիսի 1987

38. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ բանաձև 247, սեպտեմբերի 12, 1984

39. Կիպրոս, Ներկայացուցիչների պալատ, բանաձև, ապրիլի 29, 1982

40. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ բանաձև 148, ապրիլի 9, 1975

41. Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, բանաձև,ապրիլի 20 1965

42. ԱՄՆ, Սենատ, բանաձև 359, մայիսի 11, 1920

43. ԱՄՆ, Կոնգրես, Ակտ, օգոստոսի 6, 1919

44. ԱՄՆ, բանաձև 12, փետրվարի 9, 1916

45. Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հայտարարություն, մայիսի 24, 1915։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ մի շարք նահանգներ։

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի թե առաջին, թե ներկա իշխանությունները, թե սփյուռքը հատկապես և սփյուռքի ՀՅԴ կառույցները մասնավորապես: Անկախության առաջին իսկ տարիներից սկսած մեզ ներշնչվեց այն միտքը, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե ԱՄՆ-ի նախագահը` հայ ժողովրդին ուղղված ապրիլի 24-ի իր ցավակցական ուղերձում շեշտի ցեղասպանություն բառը, ուրեմն մենք …փրկված ենք, հաղթած ենք: Եվ ամրապնդվեց այդ ստերեոտիպը ու ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք սրտատրոփ սպասում ենք, թե կարող է պատահի և ԱՄՆ-ի հերթական նախագահը, որն իր նախընտրական փուլի ժամանակ հաստատ խոսք է տվել արտաբերել ցեղասպանություն բառը, հնարավոր է մնա իր խոստմանը հավատարիմ:

Հաջորդ տարի և այդպես շարունակ

Ապրիլի 25-ին մենք մեզ կմխիթարենք` ոչինչ, որ այս տարի Օբաման չասաց «ցեղասպանություն»: Եթե լիներ զուտ միայն սպասումը, կարելի էր դիմանալ և համբերել: Ինչ է եղել, քանի տարի դիմացել ենք, համբերել ենք, դարձյալ կհամբերենք: Բայց ցավալին այն է, որպեսզի ԱՄՆ նախագահի ուղերձում հնչի «ցեղասպանություն» և ոչ թե դրա մեկ ուրիշ հոմանիշ, մենք ծախսում ենք հսկայական ռեսուրսներ, դրան են միտված հայկական սփյուռքի լոբբիստական խմբերի հսկայական աշխատանքը Կոնգրեսում և Սենատում, անհատական աշխատանքը կոնգրեսմենների և սենատորների հետ: Բնական է, որ այդ ամենը պահանջում են մեծ միջոցներ և մեր ջանքերը ինչ-որ տեղ անհասկանալի են թվում նույն ամերիկացիների համար, ինչպես «Վաշինգտոն Թայմս»-ն էր գրել, թե ինչպես կարելի է 80-90 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերհանման վրա ծախսել այդքան միջոցներ, երբ իրենց պետությունը այսօր ունի բազում այլ հրատապ խնդիրներ: Իհարկե, մենք ուրիշների խորհրդի կարիքը չունենք, այլ ընդհակառակը ում պետք է, մենք խորհուրդ կտանք: Իսկ առայժմ սպասենք հաջորդ տարվան:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում