Saturday, 27 06 2026
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել

Ինչ էր ուզում ասել Էրդողանը

ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է գնահատել ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում նա ցավակցում է հայ ժողովրդին ապրիլի 24-ի կապակցությամբ:

Էրդողանն, իհարկե, ապրիլքսանչորսյան ողբերգությունը ոչ թե ցեղասպանություն կամ եղեռն է համարել, այլ ընդամենը իրադարձություններ, որոնց պատճառով հայ ժողովրդին տառապանքներ են բաժին ընկել:

Առաջին հայացքից թվում է, թե, այսպես ասած, առաջին անգամվա համար այսքանն էլ բավական է՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիան մինչ օրս ըստ էության իր ղեկավարների անունից նման հայտարարություններ չի արել ապրիլի 24-ի առթիվ:

Մյուս կողմից, սակայն, նախ և առաջ ակնհայտ փաստ է, որ Թուրքիայում դեռ շարունակում է գործողության մեջ մնալ հայտնի օրենսդրական արգելքը, որով քրեական հետապնդման է ենթարկվում այն մարդը, որը 1915 թվականի իրադարձությունները կհամարի ցեղասպանություն: Եվ սա այն դեպքում, երբ Էրդողանն իր հայտարարության մեջ նշում է Թուրքիայում այդ իրադարձությունների հանդեպ բազմակարծության մասին:

Թուրքիայում, իհարկե, բազմակարծություն կա, ամեն տարի հազարավոր թուրքեր հենց Թուրքիայում հարգում են հայ զոհերի հիշատակը, շատերը նաև ընդունում են՝ չնայած քրեական հետապնդման սպառնալիքին, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, և Թուրքիան պետք է ճանաչի իր մեղքն ու նայի պատմության աչքերին: Սակայն պետության քաղաքականության համար բնորոշը հենց հայտնի 301 հոդվածն է, և քանի դեռ այդ հոդվածը կա, դրանով ամեն ինչ ասված է:

Մյուս կողմից՝ միանգամայն հասկանալի է Էրդողանի մոտիվները՝ ապրիլի 24-ի առիթով հայտարարություններ անելու: Նախ՝ սկսվել է 100-րդ տարելիցը, ինչը, բնականաբար, իր հետ բերելու է հայկական հարցի հանդեպ միջազգային ուշադրության աճ:

Սրանից զատ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս օրերին ընդունել է հայկական բանաձևը, և Թուրքիան ինչ-որ քայլեր է անում դրա հետագա ընթացքը կանխելու համար: Միևնույն ժամանակ՝ Էրդողանի վրա կա ներքին մեծ ճնշում, և նա ցանկանում է այս հայտարարությամբ գոնե արտաքին աջակցություն ստանալ:

Որևէ մեկը, հատկապես ԱՄՆ պետդեպարտամենտը, իհարկե, միամիտ չէ այնքան, որ այս գործոնները, ինչպես նաև մի շարք այլ գործոններ չնկատի և, այսպես ասած, տարվի Թուրքիայի անկեղծության պատրանքով:

Մյուս կողմից, սակայն, այստեղ քաղաքականություն է, և ԱՄՆ պետդեպի արձագանքը, իհարկե, քաղաքական արձագանք է, որը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը գոհ է Անկարայի այդ քայլից:

Սակայն, ամենայն հավանականությամբ, խնդիրը զուտ այդ քայլը չէ, այլ ընդհանրապես Թուրքիայի ներկայիս պահվածքը, որը ԱՄՆ-ի համար շատ կարևոր է դառնում Ռուսաստանի հետ ներկայիս լարված հարաբերությունների պայմաններում:

Այս հարաբերություններում Արևմուտքի համար Թուրքիայի դերակատարությունը կարևոր է, և չի բացառվում, որ Էրդողանն այս հայտարարությամբ Արևմուտքին մեսիջ է հղում համագործակցության հակվածության վերաբերյալ, որն էլ արժանանում է դրական վերաբերմունքի:

Ի վերջո՝ հասկանալի է, որ Էրդողանի հայտարարության բացակայությունը հայկական հարցում որևէ բան չէր փոխելու, այսինքն՝ այդ հայտարարությունը եթե չլիներ, ապա հազիվ թե որևէ բան այլ կերպ լիներ: Իհարկե, որևէ բան այլ կերպ չէ նաև հայտարարության առկայության պայմաններում, քանի որ այստեղ հայկական հարցը ընդամենը հերթական անգամ արտաքին մի դրվագ է՝ ավելի լայն, ընդգրկուն խնդիրների կոնտեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում