Մեծ Բրիտանիայի իշխանությունները 1990-ից տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել ռազմական ներխուժումների վրա, որոնք այժմ սխալ են համարվում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով RUSI վերլուծական կենտրոնի հետազոտությանը:
Սառը պատերազմի ավարտից ի վեր պաշտոնական Լոնդոնը ռազմական գործողությունների վրա ծախսել է 37.7 մլրդ ֆունտ ստերլինգ (ավելի քան 58 մլրդ դոլար)՝ ասվում է «Պատերազմներ՝ խաղաղության ժամանակ» զեկույցում:
Գումարի մեծ մասը՝ 84 տոկոսը, բաժին է ընկել Իրաքում և Աֆղանստանում ներխուժումներին, որոնք հետագայում համարվել են «ռազմավարական սխալներ»:
Հաշվի առնելով նյութական կորուստը՝ կապված բրիտանացիների վիրավորվելու կամ նրանց մահվան դեպքերի հետ, այսինքն՝ ներառելով դրանց հետևանքով նյութական փոխհատուցումները, նշվում է, որ Մեծ Բրիտանիան ծախսել է 42 մլրդ ֆունտ (70.5 մլրդ դոլար), այդ թվում՝ վետերաններին խնամելու ծախսերը:











































