Կարճ միացումը և դրան հաջորդած հրդեհը Նիդեռլանդների արևելքում գտնվող Հուգերսմիլդե քաղաքի հեռուստաաշտարակի փլուզման պատճառ է դարձել: 300 մետր բարձրություն ունեցող աշտարակն ամենաբարձրերից էր եվրոպական այդ երկրում:
Փլուզումն իսկական շոկ է առաջացրել տեղի բնակչության շրջանում, որոնք հետևել են այդ հազվադեպ իրադարձությանը: Միջադեպի հետևանքով մարդ չի տուժել, մինչ այդ հեռուստաաշտարակի աշխատակիցները և հարակից տարածքի բնակիչները տարհանվել էին: Այժմ Հոլանդիայի FM հեռարձակման մոտ 80%-ը դադարեցված է: