Tuesday, 30 06 2026
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը

Ով է օգնության հասնում Բաքվին. վարչապետը ցույց տվեց, թե որն է բեկումը

Արցախյան գործընթացի շուրջ զեկույց է հրապարակել Միջազգային ճգնաժամային խումբը, որը ներառում է մի շարք հեղինակավոր դիվանագետների, փորձագետների, վերլուծաբանների: Խումբը արձանագրում է, որ Արցախյան հարցում ստեղծվել է փակուղուց ելքի, բեկման հնարավորություն:

Նշելով, որ հայկական և ադրբեջանական դիրքորոշումները շարունակում են մնալ խիստ իրարամերժ, խումբն այդուհանդերձ եզրակացնում է, որ կան ընդառաջ գնալու հնարավորություններ: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, խումբը այդ հնարավորությունները տեսնում է հայկական կողմում՝ անելով եզրահանգումներ, որոնք, մեղմ ասած, պարզապես խոսակցություն են Հայաստանի ու Արցախի անվտանգության սպառնալիքի մասին: Մասնավորապես, այլևս բնակավայրեր չկառուցել նախկին ադրբեջանաբնակ տարածքներում կամ տեղակայել խաղաղապահներ, այդպիսով մերձեցնել կողմերի դիրքորոշումը: Եվ դա կոչվում է բեկման հնարավորությո՞ւն:

Միջազգային ճգնաժամային խումբն արցախյան ուղղությամբ աշխուժանում է պարբերաբար, և, որպես կանոն, այդ աշխուժացումները լինում են այն շրջափուլերում, երբ ադրբեջանական կողմից ձևավորված է լինում ոչ այնքան նպաստավոր, փակուղային իրադրություն: Այդ համատեքստում ՄՃԽ աշխուժացումն ու, այսպես ասած, «ռեկոմենդացիաները» մի կողմից՝ խոսում են այդ մասին՝ Ադրբեջանի փակուղու մասին, մյուս կողմից՝ տարօրինակ են այնքանով, որ դե ֆակտո անդրադարձ են ընդհանրապես գործընթացը փակուղի մտցնող Մադրիդյան սկզբունքներին, այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո հայկական կողմը նկատելիորեն սկսել է այդ վտանգավոր սկզբունքները մերժելու գործընթաց: Դրանց որևէ վերակենդանացում ու աշխուժացում գործընթաց է դեպի նոր պատերազմ:

Այդ իմաստով հատկանշական է ՄՃԽ զեկույցի ֆոնին Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի նոր սպառազինության՝ ՏՈՐ ժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զինատեսակների մասին, որ համալրել են Հայաստանի պաշտպանական զինանոցը: Դրանք են արցախյան հարցում իրական բեկման հնարավորությունը: Որովհետև բեկում ասվածը առարկայական է մի առումով՝ Ադրբեջանին ռազմական շանտաժի քաղաքականությունից և դրա հետ կապված հույսերից բերել ռացիոնալ դաշտ և բացատրել կամ ցույց տալ, որ պատերազմով կամ այդ շանտաժով որևէ հարց լուծելը բացարձակապես անիմաստ և անհեռանկար դիրք է: Հետևաբար Ադրբեջանն ունի մի ելք՝ գալ մի հարցում աներկբա համաձայնության՝ չպատերազմելու, ուժի կիրառումը բացառելու, հրադադարի պահպանման մեխանիզմներ ներդնելու հարցում:

ՄՃԽ զեկույցը գործնականում ադրբեջանական շանտաժի հողը փխրեցնող զեկույց է: Այն, որ կան դրանով շահագրգռված ուժային կենտրոններ՝ Բաքվի շահագրգռությունից բացի, անկասկած է: Բայց դա ոչ թե բեկման, այլ հակառակը՝ փակուղի տանող շահագրգռություն է, որը բացարձակապես չի կարող բխել ոչ միայն հայկական, այլ նաև ռեգիոնալ կայունության, թեկուզ հարաբերական կայունության, ու խաղաղության շահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում