Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նշել է, որ «նողկանք» է զգում հոլիվուդյան դերասանների կարիերայի վերաբերյալ բողոքներից, հաղորդում է Deadline-ը:
Նրա խոսքերով, նման արձագանքը պայմանավորված է դերասանների «կինոարտադրության ոլորտում ծանր աշխատանքից» դժգոհություններով:
«Այո, ես նողկանք եմ զգում, քանի որ մենք չափազանց հաջողակ ենք անելու այն, ինչ անում ենք»,- շեշտել է Դի Կապրիոն:
Ինչպես հայտնի է, դերասանը 2019-ին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «լավագույն դերասան» անվանակարգում՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար:










































