Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Գոնսալես» Նարեկը սպանեց Սերժ Սարգսյանի միֆը

 

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը երեկ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել։ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ այժմ Նարեկ Սարգսյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս դեռ մեկ տարի առաջ։ Անցած տարի դեկտեմբերի 6-ին նա «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել է պաշտոնաթող նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

Նարեկ Սարգսյանը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է մի քանի ծանր հանցագործությունների կատարման մեջ և դրանց հաստատվելու դեպքում նրան սպառնում է տևական ազատազրկում։

Քրեական քրոնիկոնի այս դրվագը թերևս չարժանանար մեր նման ուշադրությանը, եթե չլիներ կարևոր մի հանգամանք․ Նարեկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբորորդին է ու նրա գործը հին համակարգի սեգմնենտերն օգտագործում էին հակաքարոզչության նպատակով՝ ձգտելով հնարավորինս վարկաբեկել գործող իշխանությանը։ Այս իմաստով՝ Նարեկ Սարգսյանը սպանեց հորեղբոր՝ Սերժ Սարգսյանի միֆը։

Օրինակ՝ իշխանության հակառակորդները պնդում էին, թե իբրև հեղափոխության առաջնորդի ու Սերժ Սարգսյանի միջև գոյություն ունեն ստվերային պայմանավորվածություններ, ինչի հետևանքով երրորդ նախագահն ու նրա մերձավոր հարազատները չեն կալանավորվում։ Ինչպես տենում ենք՝ այս միֆը փուչիկի պես պայթում է։

Կամ ասվում էր՝ Սերժ Սարգսյանն այնքան կարևոր ու ազդեցիկ մարդ է, որ իշխանությունները չեն համարձակվում թիրախավորել նրան ու նրա շրջապատին։ Դարձյալ կեղծ միֆ է, որովհետև նույն Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց եվրոպական իբրև թե «ազդեցիկ» այցից հետո, իսկ Նարեկ Սարգսյանի արտահանձնումն ու կալանքը վերացնում են բոլոր պատրանքները Սարգսյանի ազդեցիկության կամ նրա բացառիկ կարգավիճակի մասին։

Հիշում եմ նաև հյուսվող լեգենդները, թե իբրև Արևմուտքը, մասնավորապես՝ Չեխիան, չեն վստահում Հայաստանի նոր իշխանություններին, ու Նարեկ Սարգսյանը չի արտահանձնվելու։ Փաստորեն Եվրոպան չհավատաց հին համակարգի «կոկորդիլոսի արցունքներին», ու Նարեկ Սարգսյանը հիմա ոչ թե բուրժուական խրախճանքների մեջ է, այլ՝ ԿԳԲ-ի «պադվալում»։

Հին համակարգի ու նրա հանցագործ ներկայացուցիչների միակ թաքստոցը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Սակայն նախկիններին խորհուրդ կտամ՝ շատ չոգևորվել, որովհետև մի շարք հանգամանքներ հուշում են, որ Մոսկվայի մոտեցումները փոխվում են ու ենթադրվում է, որ Պուտինը շուտով հանձնելու է հին համակարգի ներկայացուցիչներին՝ փաթեթով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում