Հայաստանի և ռուսաստանաբանակ մշակութային մի քանի տասնյակ գործիչներ ստորագրել են հայտարարություն, որով կոչ են անում ազատ արձակել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն «Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց. «Ինձ զարմացրեց այն, թե ինչու ստորագրահավաքն այսքան ուշ կազմակերպվեց, չէ որ Քոչարյանը նոր չի անազատության մեջ, ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին: Եվ երբ որ իմացա, որ միաժամանակ ռուսաստանաբնակ գործիչներ են նույնպիսի ստորագրահավաք իրականացրել, ինձ համար արդեն պարզ էր, որ սա կազմակերպված գործողություն է: Անտրամաբանական է այսքան ամիս անց միանգամից ափալ-թափալ այսպիսի ակցիա կազմակերպելը: Այն հավանաբար ուղղորդված էր ռուսական ինչ-որ շրջանակների կողմից»:
«Այս ցանկում ընդվզող տեսակ չկար… Պետք է թեթև տանել, պարտադիր չէ, որ մշակույթի գործիչը լավ մարդ լինի, մշակույթի գործիչների նկատմամբ սրբացված վերաբերմունքը պետք է վերանայել»,- նկատեց հրապարակախոսը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































