Ռոբերտ Քոչարյանի գործով ընթանում է դատական գործընթաց և այստեղ վերջնական որոշումը պատկանում է համապատասխան մարմիններին, իսկ կողմից նման հայտարարությունները, միջամտությունները չեմ կարծում, որ ապահովում են կառուցողական դաշտ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով մշակույթի գործիչների հայտարարությանը, որով նրանք կոչ են անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։
«Երկրորդ, տվյալ հարթակը ներկայացնող մարդիկ իրենց գործունեության ողջ ընթացքում ունեցել են բազմաթիվ առիթներ շատ խորքային և շատ նպաստավոր դիրքորոշում հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, որոնք մեր հասարակության համար չափազանց կարևոր են եղել։ Խոսքը վերաբերում է Հայաստանի պետական կառավարման համակարգի տարբեր ճգնաժամային ժամանակահատվածներին, որտեղ ակնկալվում էր նաև տվյալ ոլորտը ներկայացնող մարդկանց կարծիքը լսելուն, որը չի եղել»,-ընդգծեց նա։










































