Sunday, 21 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

Քոչարյանի արժանի հանգրվանը մոռացության մատնվելն է

Ավելի քան երկու տասնամյակ մեր միտքը զբաղված է եղել հետևյալ հարցադրումով․ ինչպե՞ս կազմաքանդել ռոբասերժական քրեաօլիգարխիկ համակարգը։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգյանը բռնազավթել են ոչ միայն իշխանությունը, այլ՝ նաև մեր մտքերը։ Միգուցե աբսուրդային է հնչում, բայց իսկապես այդպես է։ Մտածողությունը սահմանափակվել է ընդամենը մեկ հարցադրումով, և դրա ընթացքով է պայմանավորվել մեր քաղաքական առօրյան, որը ոչ պակաս կաղապարված է, քան՝ հարցադրումը։ Սա օրինաչափություն է․ գործնական բաղադրիչը չի կարող լայն և ունիվերսալ լինել, եթե դրա տեսական հիմքը նեղ է ու ոչ շարժական։

Միգուցե սա քաղաքական մտածողության ամենաիդեալական տարակերպը չէ, բայց, այնուամենայնիվ, այն հիմնավորված է ու պահանջարկված։ Այլընտրանք չկար, արատավոր ռեժիմն իսկապես պետք է արմատախիլ արվեր, քանի որ դա էր քաղաքական օրակարգի ամենաառաջնային հիմնախնդիրը։

2018 թ․-ի հեղափոխական հեղեղի արդյունքում քրեաօլիգարխիկ համակարգը ոչնչացվեց ու կազմաքանդվեց։ Տասնամյակների ընդմիջումից հետո իշխանությունը վերջապես  ազատագրվեց ուզուրպատորների տիրապետությունից, որին տրամաբանորեն պետք է հաջորդեր նաև մտածողության ազատագրման գործընթացը։ Մտածողության ազատագրումն իհարկե չի սահմանափակվում միայն մտքի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների ամրագրման փաստով։ Դա ավելին է, քան հենց ինքնին փաստի արձանագրումը, քանի որ ունենալ մտքի և խոսքի ազատություն, դեռևս չի նշանակում նախաձեռնել մտքի և մտածողության արտադրություն։ Խնդիրը կարողության և հնարավորության տարածությունում է, իսկ վերջիններս էլ արժեքային ածանցյալներն են կենսունակ հարցադրման։ Եկանք ու հասանք ամենակարևոր հիմնախնդրին, որտեղ առաջնային է հետևյալ հարցը․ հեղափոխությունից հետո տեղի ունեցե՞լ է արժեքային հարցադրման տրանսֆորմացիա, այլ խոսքով՝ ռեժիմի կազմաքանդման հարցադրումը կերպափոխվե՞լ է այլ հարցադրման, որը տրամանաբանորեն պետք է պայմանավորվի նոր իրականության թելադրած պահանջարկով։

Իմ համոզմամբ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, այսինքն պետությունն ու քաղաքական համակարգը փոխվել են, բայց գոյաբանական հարցադրումը մնացել է նույնը, ինչն էլ պատճառ է դարձել արժեքային կոնֆլիկտի ձևավորման համար։

Կարծում եմ այստեղ որևէ տրամաբանություն լինել չի կարող, քանի որ եթե ռեժիմը կազմաքանդվել է, ապա պետք է փոխվի նաև դրա կազմաքանդումը մարմնավորող հարցադրումը։

Հեղափոխությունից առաջ քաղաքական համակարգում գործում էր հետևյալ տրամաբանությունը․ կային հրեշավոր իշխանություններ՝ վերջին 20 տարիներին ՀՀԿ-ի ու Քոչարյանի մարմնավորմամբ, ու փրկչի առաքելությամբ ընդդիմադիրներ։ Փաստորեն համակարգը կառուցարկվում էր ռեժիմի դիվականացման հիմքի վրա, իսկ ընդդիմադիրների միակ առաքելությունն էլ գոռալն ու հայհոյելն էր՝ անպատասխանատվության գործիքակազմի ամբողջ հմայքով զինված։ Հեղափոխությունից հետո հույսեր էին նշմարվում, որ քաղաքական համակարգը կհաղթահարի չգոյության այս պատնեշներն ու դիվականացման ու անհասցե հայհոյանքներին փոխարինելու կգան դիսկուրսն ու տրամախոսությունը։ Տրամաբանության համաձայն մարդիկ պետք է սկսեին հետաքրքրվել պետության առջև ծառացած շատ ավելի կարևոր մարտահրավերներով և առաջ քաշեին առավել լուրջ հարցադրումներ․ օրինակ՝  ինչպե՞ս ստեղծել արդար պետություն, ինչպե՞ս ձևավորել արդյունավետ իշխանություն և այսպես շարունակ։

Բայց, ինչպես երևում է, մենք չափազանց լավատես էինք։ Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականությունը վերստին կազմակերպվում է նույն տրամաբանությամբ՝ միայն թե տեղերն ու դերերն են փոխվել։ Այսինքն նորից շարժվում ենք դիվականացման ճանապարհով, բայց այս անգամ արդեն առաքելությունն այդ ստանձնել է իշխանությունը՝ իր քարոզչական զինանոցի բոլոր գործիքները ուղղելով ՀՀԿ-ի ու Քոչարյանի դեմ։ Առաջ քննադատության թիրախը իրական էր՝ տեսանելի ու շոշափելի։ Մարդիկ գիտեին, որ քննադատում են գոյություն ունեցող իշխանությանը՝ ՀՀԿ-ի ու Քոչարյանի մարմնավորմամբ։ Իսկ հիմա քննադատության թիրախ է դարձել չգոյությունը, պատրանքը՝ իհարկե նորից անցյալի մարմնավորմամբ։ Ակնհայտ է, որ համանման ընդդիմություն ու ընդդիմախոսներ ունենալն արդեն իսկ երանություն է, քանի որ մերժված անցյալի առաջնային դերերում հայտնվելը տրամաբանորեն խոչընդոտում է քաղաքական մրցունակ հակառակորդների ի հայտ գալու հնարավորությանը։  Տպավորություն կա, որ այդ պատրանքը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կամքով կամ էլ՝ լուռ համաձայնությամբ։ Հեղափոխությունից առաջ Քոչարյանի վրա ատելության քարեր շուռ տալը դեպի ապագա հայացք ուներ։ Այդ ապագայի մեջ իշխանության կազմաքանդման հեռանկար էր նշմարվում։ Իսկ հետհեղափոխական Հայաստանում երկրորդ նախագահի վրա քարեր շուռ տալը հայացք է դեպի անցյալը։ Այս պայմաններում քաղաքական դիսկուրս լինել չի կարող։

Ոչ ոք չի ասում, թե Քոչարյանը պետք է արդարացվի կամ էլ ազատ արձակվի։ Իհարկե նա պետք է պատասխանատվություն կրի։ Բայց առնվազն ծիծաղելի է, երբ հանրային ինտելեկտի ու մտածողության ողջ ներուժը ներդրվում է այդ դատական գործընթացի վրա։ Կարծես թե, ուրիշ հարց չկա, և դա է Հայաստանի Հանրապետության բովանդակության ամբողջ էությունը։ Թողեք թող երկրորդ նախագահն իր հանգիստն անցկացնի բանտում, վստահ եմ նա պատժիչ չի կարողանալու խուսափել։ Բայց հանրության լավ կամ վատ ապրելը ամենևին էլ պայմանավորված չէ այդ չարաբաստիկ դատական գործընթացով։ Լավ կամ վատ ապրելու համար անհրաժեշտ է մտածել պետության ներկայի ու ապագայի մասին և առնվազն առավել կենսարար և լայն հարցադրումներ առաջարկել։

Ռեժիմն այլևս չկա, մոռացեք դրա մասին, մտածեք ու մտածողության բոլոր ռեսուրսները ուղղեք դեպի պետության զարգացման հեռանկարներն ու ապագան։ Մենք ի զորու չենք ևս մի քանի տասնամյակ մտածել քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման մասին, հատկապես, երբ այդ համակարգն այլևս չկա։ Բացի այդ, պայքարելով երկորդ նախագահի ուրվականի դեմ, մենք պարզապես մեծագույն նվեր ենք մատուցում նրան, քանի որ դա է Քոչարյանի վերակենդացման և վերականգնման միակ հնարավորությունը։ Իշխանության կարգավիճակում մեր մտածողությունը բռնազավթած համակարգը ներկայումս վերստին շարժվում է նույն տրամաբանությամբ, բայց արդեն ընդդիմության կարգավիճակով։

Երբեմն պետությունները չեն ներում իրենց քաղաքացիներին և չեն ներում վերջիններիս ստեղծած կեղծ օրակարգերի պատճառով։ Քոչարյանի արժանի հանգրվանը մոռացության մատնվելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում