Առանձանալով Victoria’s Secret-ի հրեշտակների թիմից՝ Միրանդա Քերը չի կորցրել իր հանրաճանաչությունը, ընդհակառակը, հայտնի ավստրալուհին պարբերաբար զարդարում է փայլերես ամսագրերի շապիկները, գրում է spletnik.ru-ն:
Մոդելի հերթական ֆոտոշարքը ներառված է Elle Spain ամսագրի մայիսյան համարում, որի շապիկին նույնպես նրա լուսանկարն է տեղադրված:
Միրանդային լուսանկարել է լուսնկարիչ Խավի Գորդոն, իսկ նկարահանումները ոչ թե Իսպանիայում, այլ Շվեյցարիայի գեղատեսլ Լյուցերն լճի մոտ են տեղի ունեցել:
Հարկ է նշել, որ ավստրալացի աստղի հետ աշխատելը տպավորել է ամսագրի խմբագիրներին, ովքեր նրան 90-ականների սուպերմոդելների արժանի հետնորդ են անվանել:












































