Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

Կրթական համագործակցության զարգացման միտումներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կարճ ժամանակահատվածում դեսպանին հաջողվել է նոր մակարդակի բարձրացնել հայ-ուկրաինական համագործակցությունը, ակտիվ կապեր հաստատել հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Նախարարը հույս է հայտնել, որ երկու պետությունների համագործակցության արդյունքում կրթության ոլորտում ևս կարձանագրվեն նորանոր ձեռքբերումներ:

Հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձել է երկու պետությունների Նախագահների և խորհրդարանների նախագահների մակարդակով վերջերս կայացած հանդիպումներին, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ` շարունակելու և զարգացնելու երկու պետությունների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն ու փոխշահավետ կապերը: Դեսպան Իվան Կուխտան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է հանձնել այս տարի սեպտեմբերին Կիևում կայանալիք «21-րդ դարի կրթությունը» թեմայով կոնֆերանսին մասնակցության` Ուկրաինայի կրթության նախարարի հրավերը, որին հրավիրված են Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 40 պետությունների կրթության և գիտության նախարարներ: Դեսպանը, անդրադառնալով Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների լայնածավալ գործընթացներին, բարձր է գնահատել ձեռքբերված հաջողությունները և նշել, որ Ուկրաինայի համար նույնպես կարևոր է կրթության ոլորտում օգտագործել Հայաստանի փորձն ու առաջընթացը: Հանդիպման ժամանակ դեսպան Իվան Կուխտան նշել է Ղրիմի 7 դպրոցներում հայերենի ուսուցման դասընթացներ կազմակերպելու նախաձեռնության մասին: Նա նախարարին տեղեկացրել է նաև Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուկրաիներենի դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ բուհի ղեկավարության հետ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Դեսպանն անդրադարձել է նաև հայ համայնքի ակտիվ մասնակցությանը` Ուկրաինայի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:

Նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Ուկրաինայի կրթության նախարարի հրավերին, հավաստել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը Կիևում նախատեսվող կոնֆերանսին: Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ներկայիս ընթացքն ու ձեռքբերումները, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ուսումնամեթոդական աջակցություն ցուցաբերել Ղրիմի դպրոցներում հայերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման աշխատանքներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է դեսպանին Բոլոնիայի գործընթացի շրջանակում սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող կոնֆերանսի մասին և հույս հայտնել, որ կոնֆերանսին կմասնակցի նաև Ուկրաինայի իր գործընկերը:

Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարն ու Հայաստանում Ուկրաինայի դեսպանն իրենց գոհունակությունն են արտահայտել երկու պետությունների միջև կրթության ոլորտում ընթացող արդյունավետ համագործակցության վերաբերալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում